Մատչելի հղումներ

Հանրապետականները խոստանում են անհրաժեշտ ձայներ ապահովել Փաշինյանի վարչապետ ընտրվելու համար


Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, իսկ այնուհետև գործադիր մարմնի ու խորհրդարանական խմբակցության համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը չի փոխել իր դիրքորոշումն ընթացող գործընթացների վերաբերյալ, սակայն վերահաստատում է, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրույան ժամանակ աջակցել խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Շարմազանովն ընդգծել է, որ հանրապետական կուսակցությունը կապահովի համապատասխան քանակությամբ ձայներ, սակայն չմասնավորեցրեց, թե քանի հանրապետական պատգամավոր կողմ կքվեարկի Փաշինյանի թեկնածությանը մայիսի 8-ի կայանալիք քվեարկության ժամանակ:

Facebook Forum

XS
SM
MD
LG