Մատչելի հղումներ

Կալանքից ազատ է արձակվել Անդրիաս Ղուկասյանը


 Անդրիաս Ղուկասյան (նկար՝ RFE/RL)
Անդրիաս Ղուկասյան (նկար՝ RFE/RL)

Փոխվել է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ  Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը: Նա ազատ է արձակվել։

Այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել Սարի թաղի դեպքերի կապակցությամբ 2016 թվականի ամռանը ձերբակալված «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Դատարանը բավարարել է խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների միջնորդությունն ու նրան ազատ արձակվել՝ երկրից չբացակայելու պայմանով:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է «Սասնա ծռերի» դեպքերի օրերին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը զավթած խմբին միանալու փորձի մեջ:

Ղուկասյանն իր նկատմամբ հետապնդումը որակել է քաղաքական հաշվեհարդար և հրաժարվում է ընդունել մեղադրանքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG