Մատչելի հղումներ

Փաշինյանն ընդգծեց կառավարության կազմավորման առաջնահերթությունը


Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառության մեջ էր դրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը: Նման նախաձեռնությամբ հանդես եկավ նաև մայրաքաղաքի ավագանու «Ելք» խմբակցությունը: Նախաձեռնությունը սակայն շուտով կասեցվեց:

Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս հարցին՝ ընդգծելով, որ այս պահին իրենց առաջնահերթությունն են վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման խնդիրները: Փաշինյանը, սակայն չբացառեց, որ այս հարցի առնչությամբ շուտով ևս կլինեն քննարկումներ:

Նա նշեց, որ դեռևս ծանոթ չէ հրաժարականի վերաբերյալ նախաձեռնություններին և խոստացավ ծանոթանալուց հետո հայտնել իր կարծիքն այս առնչությամբ։

Facebook Forum

XS
SM
MD
LG