Մատչելի հղումներ

Լարված իրավիճակը շարունակվում է հունական Լեսբոս կղզում


Լարված իրավիճակը շարունակվում է հունական Լեսբոս կղզում
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Հունաստանի Լեսբոս կղզում ոստիկանությունը հինգշաբթի օրն արցունքաբեր գազ եւ ձայնային նռնակներ էր նետել ընդդեմ ցուցարարների, որոնք բողոքում էին փախստականության վերաբերյալ կառավարության որդեգրած քաղաքականության դեմ։ Նրանք բողոքում էին նաեւ վարչապետ Ալեքսիս Ցիպրիսի կողմից այստեղ կատարած այցի դեմ։

Ցուցարարները նույնիսկ փորձել էին շուռ տալ ոստիկաններ տեղափոխող մի ավտոբուս։
Կղզու հույն բնակիչները, ինչպես նաեւ հունական չորս այլ կղզիների բնակիչներ բողոքում են Հունաստանի, Թուրքիայի եւ Եվրոպական միության միջեւ 2Օ16 թվականին ստորագրված պայմանագրի դեմ, համաձայնագիր, որը թույլ է տալիս Թուրքիայից դեպի Եվրոպական միություն ուղեւորվող միգրանտներին ժամանակավոր ապաստան ստանալ հունական կղզիներում մինչեւ հետ՝ Թուրքիա արտաքսվելը, եթե այդ ընթացքում չեն ստանում Հունաստանում ապաստանի իրավունք։

Ինչպես հույն բնակիչներից Իոանիս Վաքսեվանիսն է ասում, կառավարությունը պիտի միգրանտներին ու փախստականներին այլ տեղերում տեղաբաշխեր։

՝՝Նրանք ասում էին, որ ընդունելու էինք միայն երկու, երեք հազար միգրանտ։ Բայց այստեղ են ժամանում մարդկանցով լցված նորանոր ավտոբուսներ։ Անցյալ տարի այս օրերին այստեղ էր բերվել արդեն 18 հազար մարդ, իսկ ընթացքը դեռ շարունակվում է։ Դաշտերն արդեն լցված են մարդկանցով։ Նրանք այստեղ կրակ են վառում։ Այրում են դաշտերը։ Եվ ինչ պիտի անենք, չգիտենք՛՛։

Հինգ կղզիներում այսօր կա ավելի քան 15 հազար փախստական, եւ ապաստան խնդրելու մեծ թվով դիմումներ են կուտակված։
Վարչապետ Ցիպրասը պաշտպանում է Եվրոպական միության ու Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը, հայտարարելով, թե մինչեւ այդ գործարքը կնքելը, իրավիճակն ավելի ծանր էր եւ որ իր կառավարությունն այժմ փորձում է հնարավորինս արագացնել հերթի կանգնած անձանց գործերի ուսումնասիրումը։

Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ դրա համար հարկավոր են հավելյալ աշխատակիցներ եւ մի քանի ամիս ժամանակ։

Իսկ միգրանտների համար հարկավոր են նորանոր ժամանակավոր կացարաններ։

XS
SM
MD
LG