Մատչելի հղումներ

Հեղափոխությունը Հայաստանում միայն առաջին քայլն էր երկրի նոր ապագան կերտելու գործում


Հեղափոխությունը Հայաստանում միայն առաջին քայլն էր երկրի նոր ապագան կերտելու գործում
please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00

Մի քանի շաբաթ տեւած լարված բողոքի ցույցերից հետո փողոցները Երեւանում այս օրերին հանգիստ են։ Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել ցույցերը, երբ կառավարող Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ կպաշտպանի նրա թեկնածությունը։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի կենտրոնական լուրերի բաժինը գործակալության բոլոր լեզվական ծառայությունների համար պատրաստած հաղորդման մեջ պատմում է, որ բողոքի ցույցերը Հայաստանում հիմնականում անցան առանց բռնությունների, եւ այժմ հասել են մի կետի, որից հետո գալիս են նոր կառավարության ձեւավորման ու Հայաստանի համար նոր ապագա կառուցելու ուղիները։

Ինչպես Երեւանի քաղաքացիներն են ասում, իրենց այս օրերին թվում է, որ ապրում են մեկ այլ Հայաստանում։

՝՝Եվ հուսով ենք, որ նոր կառավարությունը, նոր առաջնորդը կփորձեն ամեն ինչ անել ժողովրդի համար, այնպես, որ մարդիկ ունենան արժանապատիվ կերպով ապրելու հնարավորություն՛՛։

Ցուցարարները, ըստ IHS Markit Risk կենտրոնի վերլուծաբան Լիլիթ Գեւորգյանի, չունեն մեծ ռազմավարություն, սակայն իրենց ուժն են ներդնում հանուն փոփոխությունների։

՝՝Հաջորդ քայլը ընտրական օրենքում բարեփոխումներ իրականացնելն է։ Դրանից հետո ամենամեծ խնդիրը, կամ խոչընդոտը կամ էլ պայքարը ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է՛՛։

Գեւորգյանն այս հեղափոխությունը համարում է միայն նախնական քայլ։
՝՝Մարդիկ դուրս եկան բողոքելու ու պարզապես ասելու, որ այս համակարգը չի կարողանում հոգալ երկրի հիմնական կարիքները, բողոքելու, որ պետությունը չի կարողանում վերահսկել օլիգարխներին, փակել հարստության ու աղքատության միջեւ ճեղքվածքը, երբ ամեն երրորդ հայաստանցին օրական վաստակում է միայն երկու դոլար եւ ապրում աղքատությունից ավելի ծանր պայմաններում՛՛։

Այդ աղքատությունը հստակ երեւում է Երեւանից դուրս։ Մայրաքաղաքից միայն 6Օ կմ հեռավորության վրա գտնվող Լուսագյուղը մի օրինակ է, որտեղ չկա աշխատանք, որտեղ մարդիկ արտադրանք են տալիս միայն ընտանիքի օրական կարիքները հոգալու համար, գյուղ, որտեղ տների մեկ երրորդը դատարկ է։

Գյուղի բնակիչներից Սամվել Զախարյանն էլ այն երիտասարդներից մեկն է, որոնք ամեն օր հասնում էին Երեւան՝ բողոքելու ընդդեմ իշխանությունների, բողոքի հզոր ցույցեր, հանրահավաքներ ու երթեր, որոնց արդյունքում ընդդիմությունը շուտով կարող է վերցնել իշխանության ամենակարեւոր օղակը։

Սակայն քաղաքական ու իրավական այն խնդիրները, որոնք կանգնած են դեպի փոփոխություններ տանող ճանապարհին, հուշում են, որ հեղափոխությունը միայն առաջին քայլն էր Հայաստանի նոր ապագան կերտելու գործում։

XS
SM
MD
LG