Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի միջազգային առաջին ուղեւորության մասին


ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի միջազգային առաջին ուղեւորության մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

Մայք Փոմփեոն որպես ԱՄՆ-ի նոր պետքարտուղար առաջին միջազգային ճամփորդությունը դեպի Բրյուսել ու Մերձավոր Արեւելք կատարեց երդումից մի քանի ժամ անց, առանց նույնիսկ տեսնելու իր նոր գրասենյակը։

Հորդանանում նա խոսեց իսրայելա-պաղեստինյան տասնամյակներ շարունակվող հակամարտության մասին։
Հակամարտությունը լուծելու գործում աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ-ին տրված հնարավորությունը առաջնահերթյուն անվանելով՝ Փոմփեոն անդրադարձավ նաեւ Գազայի գոտում անցած մի քանի օրերին ու շաբաթների ընթացքում տեղի ունեցած բախումներին, որոնց արդյունքում 4Օ պաղեստինցի է զոհվել։

՝՝Մենք համոզված ենք, որ իսրայելցիներն ունեն իրենք իրենց պաշտպանելու իրավունք եւ պաշտպանում ենք նրանց կողմից ձեռնարկված քայլերը՛՛։

Փոմփեոն հանդիպում չունեցավ պաղեստինցիների առաջնորդների հետ, որոնք բոյկոտել էին նախագահ Թրամփի հետ բանակցություններն այն բանից հետո, երբ վերջինս դեկտեմբերի ամսին հայտարարեց Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր որոշման մասին։ Հիշեցնենք, որ պաղեստինցիները արեւելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա անկախ պետության մայրաքաղաք ու այս քաղաքի հետ կապված որեւէ հարցի մոտենում շատ զգայուն կերպով։

Սաուդյան Արաբիայում Փոմփեոն շեշտեց, իր խոսքերով ասած` ՝՝Իրանի ագրեսիայի՛՛ նկատմամբ Պարսից ծոցի երկրների միասնությունը։

Հիշեցնենք, որ Փոմփեոն մինչեւ Մերձավոր Արեւելք այցելելը, նախ եղել էր Բրյուսելում ու վստահեցրել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցներին, որ իր երկիրը լավ է ըմբռնում Ռուսաստանի ագրեսիայի չափը եւ կմիանա այն բոլոր ջանքերին, որոնց նպատակը Սիրիայում, Ուկրաինայում եւ արեւմտյան որեւէ պետությունում ռուսական ագրեսիան դիմակայելն է։



XS
SM
MD
LG