Մատչելի հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական հրապարակումը


Լևոն
Լևոն

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում «Մի փոքրիկ, բայց կարևոր դիտարկում» վերնագրված հրապարակման մեջ մատնանշել է պատգամավորի` հրամայական մանդատով կաշկանդված չլինելու, իր խղճով և համոզմունքներով առաջնորդվելու իրավունքը:

Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Թեև Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետևյալ հանգամանքի վրա։ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»:

Լ.Տ.Պետրոսյանը իր հոդվածում, վկայակոչելով միջազգային հանրությանը, գրել է, որ իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը սահմանադրության և օրենքի գերակայության փաստն է:

«Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, և թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձևավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»,- նշում է ԼՏՊ-ն հրապարակման մեջ:

XS
SM
MD
LG