Մատչելի հղումներ

Հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի միջեւ


Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի միջեւ անցկացված հանդիպման ընթացքում քննակվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Կարեն Կարապետյանը կարևորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով:

Ըստ նույն աղբյուրի, դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆի կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի:

Facebook Forum

XS
SM
MD
LG