Մատչելի հղումներ

Վաշինգտոն է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը


Հինգշաբթի օրը երեկոյան Վաշինգտոն է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը: Այստեղ նա բանակցություններ է անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հիմնականում Իրանի միջուկային գործարքի շուրջ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին լրանում է այն ժամկետը, որի ընթացքում Թրամփը կարող է հայտարարել Իրանի հետ կնքված միջուկային գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու իր որոշման մասին: Մինչ Մերքելի այցը, ԱՄՆ-ի նախագահի հետ եռօրյա հանդիպումներ էր անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հանդիպումներից հետո հայտարարել էր, թե կարծում է, որ իրեն չի հաջողվել Թրամփին համոզել, որ վերջինս ԱՄՆ-ը դուրս չբերի գործարքիից:

Մերքելի ու Թրամփի միջեւ երկուսուկես ժամ նախատեսված բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությանը, Եվրամիության հետ ԱՄՆ-ի առեւտրային հարաբերություններին վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG