Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո հայաստանյան շարժումը անցում է կատարել հաջորդ փուլ:
Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ այժմ ընդդիմության գործողությունները ուղղված են ընդհանուր Հանրապետական կուսակցության դեմ:
Հայաստանում ընթացող հեղափոխական շարժումն ունի իր որոշակի նմանությունները հետխորհրդային մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, տեղի ունեցած նմանատիպ զարգացումների հետ: Սակայն հեղափոխության հայկական տարբերակն ունի իր առանձնահատկությունները:
«Հայաստանում այս իրավիճակը կապված չէ դեպի Արևմուտք կամ Արևելք արտաքին քաղաքական կողմնորոշման հետ, ինչպիսին էր այն Ուկրաինայում: Հայստանում յստեղ մարդիկ ուղակի հոգնել են անարդյունավետ կառավարումից»,- նշում է քաղաքագետ Կարինե Գևորգյանը:
Ըստ վերլուծաբան Անահիտ Շիրինյանի, Սերժ Սարգսյանը Մոսկվայի դրածոն չէր:
«Սարգսյանին ընդունում էին նաև Արևմուտքում, քանի որ նրանց թվում էր, որ նա փորձում է վարել բազմակողմանի արտաքին քաղաքականություն: 2008 թվականին նա նախաձեռնել էր Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը, 2013-ին էլ փորձում էր ավարտին հասցնել ասոցացման պայմանագրի ստորագրումը Եվրամիության հետ»,- նշում է Շիրինյանը:
Արդյունքում, ինչպես հիշում ենք Մոսկվայի ճնշման ներքո պայմանագիրն այդպես էլ չստորագրվեց: Փոխարենը Հայաստանը անդամակցեց Եվրասիական միություն: Չնայած դրան՝ ըստ քաղաքագետ Գևորգյանի, Ռուսաստանը ամբողջապես չկարողացավ հաստատել իր ազդեցությունը Հայաստանում: Դրա վառ վկայությունն է դեռևս Սարգսյանի օրոք անցած տարի Եվրամիության հետ ստորագրած համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
«Կարծում եմ դա տեղի ունեցավ, քանի որ Ռուսաստանը ինքը սկսեց լքել Հայաստանի քաղաքական դաշտը: Փոխարենն այլ երկրներ ի դեմս ԱՄՆ-ի ու Եվրամիության գործում էին այստեղ բավականին զգույշ ու ակտիվ»,- նշում է Գևորգյանը:
Քաղաքագետ Անահիտ Շիրինյանը կարծում է, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական խաչմերուկում, և դա լավ հնարավորություն է ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ: Նրա կարծիքով Եվրամիությունը զգալի աջակցություն կցուցաբերի Հայաստանին, որը իր զարգացման հաջորդ փուլը պետք է սկսի բարեփոխումներից:
Դեռևս պարզ չէ հայաստանյան զարգացումներում Մոսկվայի ներգրավվածության աստիճանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Կարապետյանի հետ հեռախոսազրույցից հետո հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը ընդգծել են, որ «Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»:
Դրա հետ մեկտեղ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը այցելե է Մոսկվա, ուր հանդիպել է Ռուսասատնի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Ըստ Հայստանի արտգործնախարարույան՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը:
Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպումից հետո ամերիկյան կողմի հրապարակած հաղորդագրությունը մասնավորապես նշում է, որ Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: ԱՄՆ-ը համոզված է, որ այս իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Facebook Forum