Մատչելի հղումներ

Մերքելը շարունակելու է Իրանի շուրջ Թրամփի հետ Մաքրոնի սկսած բանակցությունները


Մերքելը շարունակելու է Իրանի շուրջ Թրամփի հետ Մաքրոնի սկսած բանակցությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Վաշինգտոն կատարած եռօրյա այցից հետո այստեղ է ժամանում նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը։ Եվ ուրբաթ օրն այստեղ նախատեսված այցի գլխավոր նպատակը նույնն է՝ համոզել նախագահ Դոնալդ Թրամփին, որ վերջինս չհրաժարվի Իրանի հետ կնքված միջուկային գործարքից։ Երկու ղեկավարները խոսելու են նաեւ դեպի ԱՄՆ պողպատի ու ալյումինի ներկրումների վրա հաստատված սակագների շուրջ։ Եվրոպական միության անդամ երկրներն ուզում են, որ այդ որոշումը չտարածվի իրենց արտահանումների վրա։

Իր այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը շարունակ հորդորում էր Թրափին ու երկրի Կոնգրեսին չհրաժարվել Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային բազմակողմ գործարքից, գործարք, որի նպատակն է դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը՝ փոխարենը Թեհրանին ազատելով միջազգային պատժամիջոցներից։ Մակրոնը հանդիպումներից հետո ասել է, թե ինքը կասկածում է, որ Թրամփը թույլ կտա ԱՄՆ-ը պահել որպես գործարքի կողմ։

Մակրոնն ասել է, թե ինքը հավանաբար ձախողվել է Թրամփին համոզելու իր ջանքերում։ ՝՝Իմ կարծիքով՛՛, ասել է նա, ՝՝նա միակողմանի կերպով դուրս կգա գործարքից՝ ներքին հարցերի հետ կապված պատճառներով՛՛։

Քաղաքական փորձագետները հավատացած են, որ Մերքելը Թրամփի հետ իր հանդիպման ընթացքում ավելի հաստատուն դիրք կընդունի, քան Մաքրոնը, որը նրանց խոսքերով ավելի շատ ձգտում էր ստանալ Թրամփի համակրանքը։

Իրանի գործարքից դուրս գալու համար Թրամփն ունի մինչեւ մայիսի 12-ը ժամանակ։ Նա մինչ այժմ չի հայտարարել իր վերջնական որոշման մասին։

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից գործարքը լքելուց հետո իր երկիրը միջուկային ծրագիրը ՝՝կվերսկսի ավելի մեծ արագությամբ՛՛։

Facebook Forum

XS
SM
MD
LG