Մատչելի հղումներ

Վերլուծաբանների և ՀՀ դեսպանի մեկնաբանությունները


Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Ամերիկայի Ձայնին իրենց տեսկատներն են հայտնել Վաշինգտոնի քաղաքական վերլուծաբանները: Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի արձագանքը ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը:

Վաշինգտոնի Քարնեգի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին Ամերիկայի Ձայնին Սկայպով տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում ստեղծված իրավիճակին և ներքաղաքական զարգացումներին և նշել.

«Զարմացած չեմ , որ Հայաստանում տեղի ունեցան ցույցեր, Հայաստանն այն երկրներից է, ուր առկա են բավականաչափ քաղաքական ազատություններ և քաղաքացիական հասարակություն, որը չի վերահսկվում իշխանության կողմից: Այս զարգացումները դրական են Հայաստանի համար, շատ դրական միտումներ են, հատկապես երիտասարդ սերնդի առաջ գալու փաստը: Հույս ունեմ, որ քաղաքացիական հասարակության և գործող իշխանական մարմինների համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել նոր իշխանություն, որն ավելի շատ պատասխանատու կլինի իր ժողովրդի համար», - ասել է Սթրոնսկին:

Վաշինգտոնի Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Յուվալ Վեբերի կարծիքով, բողոքի ցույցերը հետխորհրդային տարածքում ունեն բազմաթիվ նմանություններ:

«Նմանատիպ բոլոր դեպքերում առկա են առաջնորդներ, ովքեր ցանկանում են պահպանել իշխանությունը և պատրաստ են փոխել գործող համակարգը իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Եվ բոլոր դեպքերում մարդիկ դուրս են գալիս փողոց և պայքարում դրա դեմ: Հայաստանի դեպքում պայքարը ոչ միայն ավարտվեց խաղաղ հանգուցալուծմամբ, այլև գործող վարչապետը ճանաչեց, որ իր ընտրած տարբերակը սխալ էր: Նրա հրաժարականի հայտարարության մեջ նշված է, որ առկա էին մի քանի տարբերակներ, սակայն ինքը չի ընտրում դրանցից ոչ մեկը», - Ամերիկայի Ձայնին հետ զրույցում ասել է Յուվալ Վեբերը:

Քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը պատմական որակելով Հայաստանում տեղի ունցող քաղաքական գործընթացները Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում է մատնանշել է նաև առաջիկայում սպասվող մարտահրավերները:

«Մարդիկ, ովքեր սատարել են Նիկոլ Փաշինիյանի շարժմանը, իհարկե, ցանկանում են նրան տեսնել երկրի նոր ղեկավարի պաշտոնում, բայց պետք է գիտակցել, որ անցումային փուլում բավականին շատ անելիքներ կան՝ այս պահից սկսած մինչև նոր կառավարության ձևավորումը», - նշել է Էմիլ Սանամյանը:

Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիյանը Հայաստանի ցույցերի վերաբերյալ ապրիլի 23-ի Պետքարտուղարության արած հայտարարությունը դրական է որակել և ընդգծել.

«Միացյալ նահանգները, որպես մեր գործընկեր երկիր վերահաստատեց, որ անցած տարիները մեր հարաբերությունների զագացման տարիներ են եղել և որ հետընթաց չի եղել»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի քաղաքացիական հասարակության ձևավորման մեջ ԱՄՆ-ի մեծ դերը, ինչպես նաև՝ Հայաստանի նոր քաքական ուժերի և կառավարության հետ աշխատելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը:

XS
SM
MD
LG