Մատչելի հղումներ

Իրանի հետ միջուկային գործարքը՝ Թրամփ-Մակրոն բանակցություններում


Իրանի հետ միջուկային գործարքը՝ Թրամփ-Մակրոն բանակցություններում
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների միջեւ Վաշինգտոնում անցկացված հանդիպումը հիմնականում կենտրոնացել է Իրանի հետ կնքված միջուկային գործարքի վրա։ Թրամփն ու Մակրոնը վերջինիս եռօրյա այցի ընթացքում քննարկել են նաեւ կլիմային, առեւտրին ու Սիրիային վերաբերող հարցեր։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում անցկացրած եռօրյա հանդիպումների ժամանակ փորձում էին մեղմել միմյանց միջեւ առկա տարաձայնությունները։ Տարաձայնություններ, որոնք հիմնականում վերաբերում են Իրանի հետ միջուկային գործարքին ու համաշխարհային ջերմացման հետ կապված խնդիրներին։

Իրանի հետ կնքված միջուկային միջազգային գործարքը Թրամփն անվանում է գործարք՝ կառուցված փտած հիմքերի վրա։ Մեղադրելով Կոնգրեսին ու քաղաքական այլ գործիչների՝ նա ասում է, թե այն գործարք է, որը երբեք չպիտի կնքվեր։

Թրամփն ասել է, թե ինքը չի վերահաստատելու գործարքը, որի վերջնաժամկետը մայիսի 12-ն է։ Նա այն վերահաստատելու համար ներկայացնում է պայման, որ դրա համար Իրանը պիտի դադարեցնի բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ հրաժարվի տարածաշրջանի վրա իր ազդեցությունից։

Էմանուել Մակրոնի խոսքերով, այո, հարկավոր է լուծել միջուկային խնդիրը, բալիստիկ հրթիռների հետ կապված խնդիրը եւ տարածաշրջանում Իրանի ազդեցության հետ կապված հարցերը։ ՝՝Մենք ուզում ենք շտկել իրավիճակը՛՛, հայտարարել է նա։

Սակայն հիշենք, որ գործարքը կնքած կողմերը, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան գտնում են, որ Իրանը հավատարիմ է մնացել ներկա պայմանագրի պահանջներին, ու այդ պատճառով մյուս կողմերը պիտի հավատարիմ մնան իրենց պարտավորություններին։ Ինչպես վերլուծաբան Ջոն Գլասիերն է ասում, ինքը կարծում է, որ Մակրոնը նախազգուշացրել է Թրամփին, որ պայմանագրից ԱՄՆ-ը դուրս բերելու քայլը կարող է վնասել երկրի հեղինակությանը։

Իսկ եթե Թրամփին հաջողվի ընդհանուր լեզու գտնել եվրոպական դաշնակիցների հետ, նրանք կփորձեն, մինչեւ Իրանի հետ խոսելը, ներգրավել նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը։

Այս կարծիքին է վերլուծաբան Մեթյու Քրոնինգը, ում խոսքերով, գործարքը փոփոխելու հարցում Ռուսաստանը կարող է ունենալ տնտեսական շահ, քանի որ այն Իրան է առաքում խաղաղ նպատակների համար նախատեսված միջուկային տեխնոլոգիական միջոցներ։

Իրանը բացառում է գործարքի շուրջ նոր բանակցություններ անցկացնելու հնարավորությունը, եւ սպառնացել է դիմել հակադիր քայլերի, եթե Վաշինգտոնն ի վերջո որոշի դուրս գալ գործարքից։

XS
SM
MD
LG