Մատչելի հղումներ

Հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ մտավախության ներքո


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում վերսկսված բողոքի ցույցերի և իշխանության փոխանցման շուրջ բանակցությունների տապալումից հետո մամլո հաղորդագրություն է տարածել:

«Հայաստանի իշխանությունները պետք է զսպվածություն ցուցաբերեն և բողոքի ցույցերի ժամանակ զերծ մնան ապորինի և անհամաչափ ուժի կիրառումից» -, ասված է Amnesty International-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

«Քանի որ Երևանում բողոքի ակցիաները նոր թափ են ստանում Հայաստանի իշխանությունները չպետք է կրկնեն անցյալի սխալները և պետք է ապահովեն և լիովին հարգեն խաղաղ ցուցարարների հավաքների ազատությունը:

Ցուցարարները փոխանցել են իրենց հանդեպ կիրառված բռնության և կամայական ձերբակալությունների վերաբերյալ: Մինչ ոստիկանությունը պատասխանատվություն է կրում բողոքի ցույցի խաղաղ շարունականությունը ապահովելու համար, նրանց արձագանքը բռնության ցանկացած տեսակի դրսևորման հանդեպ պետք է լինի համաչափ և չպետք է խախտի խաղաղ ցուցարարների իրավունքները:

Ոստիկանության կողմից անցյալում իրականացված բռնությունները պետք է ճշտությամբ և արդյունավետորեն հետաքննվեն», - ասված է Amnesty International- ի Հարավային Կովկասի ներկայացուցիչ Լևան Ասատիանիի հաղորդմա հիման վրա՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG