Մատչելի հղումներ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անընդունելի է համարում վերջնագրերով խոսելու եւ այդ կերպ իրենց կամքը թելադրելու քաղաքական գործիչների որդեգրած քաղաքականությունը։ «Ես շատ եմ հարգում մեր բոլոր քաղաքական գործիչների ու լիդերների կարծիքը, բայց երբ խոսում ենք քաղաքական մշակույթի, հանդուրժողականության մասին, պետք է հասկանանք, որ չենք կարող ուլտիմատիվ ասել սա չպիտի լինի, այն պետք է լինի, ո՞վ է դա որոշում: Մի տարբերակ կա որոշելու, դա ընտրությունն է, գուցե նա, ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, ժողովրդի մի զանգվածը սիրում է: Եվ հակառակը: Հիմա հակառակ կողմը դուրս գա, ասի՞ այս կուսակցությունը պետք է վերացնենք: Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն, թելադրանքի՞ն: Ընտրություն անենք հասկանանք, մեր զանգվածն ում է ուզում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Կարեն Կարապետյանը:

Կարապետյանը գտնում է, որ հասարակությունում առկա խնդիրները կարող են լուծվել երկարատեւ աշխատանքի արդյունքում։ Նրա խոսքերով, «Հաջորդ ընտրություններն էլ են թերություններ ունենալու, ոչ թե կանխավ ասում եմ, որ ինչ-որ բաներ արդարացնեմ հետագայում, այլ պետք է հասկանանք, որ այն հիվանդությունները, խնդիրները, որ մեր հասարակությունն ունի, տեղափոխվում են նաև քաղաքական կուսակցություններ»։

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վարչապետի ժողովրդական թեկնածուին որոշել Հանրապետության հրապարակում՝ ժողովրդի կողմից թեկնածուի հնչեցված անվանը տրված արձագանքով: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն առաջարկում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG