Մատչելի հղումներ

«Настоящее Время» ռուսական հեռուստաալիքը անդրադարձել է անցած կիրակի օրը Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու առջև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա իրականացնող հայ ցուցարարների ձերբակալությանը:

Ապրիլի 22-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում գտնվող Հայ առաքելական եկեղեցու մուտքի մոտ հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչներ լսելի էին դարձնում իրենց ձայնը՝ միանալով «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժմանը: Նրանցից մոտ 60—ը ձերբակալվել էին ոստիկանության կողմից՝չարտոնված հավաք կազմակերպերպելու և հասարակական կարգը խաթարելու պատճառով:

Փաստաբան Կարեն Ներսիսյանի խոսքով՝ մարդիկ բողոքի ցույց չէին կազմակերպել, այլ պարզապեց հավաքվել էին իրենց զորակցությունը հայտնելու հայրենիքում բողոքի շարժմանը մասնակցող իրենց հարազատներին ու ընկերներին:

Ըստ որոշ աղբյուրների՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կրտսեր եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն էր ոստիկանություն կանչել՝ հավաքը ցրելու համար:

Ակստիվստների վկայությամբ,ոստիկանների ժամանելուց հետո՝ քաղաքացիների բերման ենթարկելու ժամանակ, հավաքավածներից շատերը փորձում էին ներս մտնել եկեղեցի, բայց սպասավորեները նրանց չէին թույլատրում և կողպել եկեղեղեցու դռները նրանց առջև:

Այնուհետև, երբ մարդիկ սկսել էին լքել տարածքը՝ ականատեսներից մեկի տեսախցիկը նկարահանել էր, թե ինչպես էին ոստիկանները հետապնդում ցուցարարներից մեկին, ով իր ավտոմեքենայով փորձում էր հեռանալ: Արդյունքում, նա կորցրել էր մեքենայի կառավարումը և բախվել էր այլ ավտոմեքենաների:

Եկեղեցին հերքում է այս տեղեկատվությունը և նշում, որ ոստիկանություն զանգել են ցուցարարների բարձր ձայնից վրդովված հարևանները:

XS
SM
MD
LG