Մատչելի հղումներ

Ինչ են քննարկելու նախագահներ Մաքրոնն ու Թրամփը Վաշինգտոնում


Մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի այցը Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում նա հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն այցելել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Նախագահ Մաքրոնին Սպիտակ տանը դիմավորել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Երկու առաջնորդների միջև մեկնարկել են բանակցություններ:

Քննարկվող թեմաների շարքում է Իրանի միջուկային համաձայնագիրը: Ֆրանսիայի նախագահը, ով համաձայնագրի պահպանման կողմնակից է, փորձում է համոզել նախագահ Թրամփին դուրս չբերել ԱՄՆ-ը պայմանագրից:

Մայիսի 12-ը վերջին օրն է, երբ նախագահ Թրամփը պետք է հայտնի իր որոշման մասին համաձայնագրի հետագա ճակատագրի ու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգման վերաբերյալ:

Նախագահ Թրամփը պարբերաբար հնչեցրել է իր դիրքրորոշումը այս խնդրի վերաբերյալ:

«Կխոսենք այդ հարցի շուրջ: Մարդիկ գիտեն իմ դիրքորոշման մասին Իրանի համաձայնագրի հարցում: Դա սարսափելի վատ համաձայնագիր է, որը չպետք է երբևէ ստորագրվեր»,- նշել է նախագահ Թրամփը:

Երկու առաջնորդների բանակցությունների օրակարգն ընդգրկում է նաև այլ թեմաներ, ներառյալ ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերումը Սիրիայից, Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը, ինչպես նաև սակագների բարձրացումը եվրոպական մի շարք ապրանքատեսակների նկատմամբ:

Երկու նախագահների հարաբերությունները բարեկամական են: Մաքրոնն առաջին օտարերկրյա առաջնորդն էր, ում նախագահ Թրամփը հրավիրել էր պետական այցով ժամանել Վաշինգտոն:

Կողմերի միջև բանակցություններին հաջորդում է Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությունն ի պատիվ Ֆրանսիայի նախագահի:

Facebook Forum

XS
SM
MD
LG