Մատչելի հղումներ

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը


«Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ազգին եւ համայն մարդկությանը՝ հիշատակելով եւ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ այս օրը սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում եւ մեր պատմական իրավունքների վերականգնում:

Թերեւս` Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին բարձրագույն հարգանքի տուրքի մատուցումը 1991-ին Հայաստանի Հանրապետության եւ, մասնավորապես, ժողովրդավարական Նոր Հայաստանի վերակերտումն էր, որին մեր հասարակությունը ծնունդ տվեց հենց երեկ՝ խաղաղ թավշյա հեղափոխության միջոցով: Շնորհավորում ենք ղեկավարներին եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր առաջին այս քայլն արեցին ազատ, ինքնիշխան եւ իրավական Հայրենիք դարբնելու մեր սրբազան առաքելության ճանապարհին:

Արդարություն` տանը, արդարություն` աշխարհում:

«Ժառանգություն» կուսակցություն

24 ապրիլի 2018

Երեւան

XS
SM
MD
LG