Մատչելի հղումներ

Երեւանում տոնում են ''Մերժիր Սերժին'' շարժման հաղթանակը


Երեւանում ու Հայաստանի մյուս քաղաքներում ու բնակավայրերում տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Փողոցները լի են ազդանշաններով սլացող ավտոմեքենաներով, մարդկանց երթերով, ծածանվող եռագույն դրոշներով: Մարդիկ շնորհավորում են միմյանց, ողջագուրվում:

Նրանք ասում են, որ հավատում էին իրենց շարժման հաղթանակին, քանի որ իրենց էին միանում հոգեւորականներ, բանակային ծառայողներ, ոստիկաններ:

Երթը վերածվում է տոնախմբության: Մի քանի ժամից սպասում են հետագա անելիքների մասին անցկացվելիք հանրահավաքին:

Սպասվում է բազմաքանակ հանրահավաք Հանրապետության հրապարակում: Մարդիկ հավատում են արդեն իրենց ուժերին ու հայտարարում, ''այսուհետ մերժելու ենք այն, ինչը պիտի մերժենք'':

Միջազգային մամուլն իր գլխավոր էջերում այսօր գրում է Հայաստանում զարգացող իրադարձությունների մասին: Դրանց շարքում են ''Վաշինգթոն փոսթ'', Ռոյթերս, ''ԲիԲիՍի'', ''Ալ Ջազիրա'', ''ԷյԲիՍի Նյուզ'', ''Գարդիան'', ''Յուրոնյուզ'', ''Նյու Յորք Թայմս'', ''ՍիԷնԷն', ''Լոս Անջելես Թայմս'', ''Թելեգրաֆ'' գործակալությունները:

XS
SM
MD
LG