Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի հետ առաջին հանդիպումը` սպասումների մեծ առարկա


Հյուսիսային Կորեայի հետ առաջին հանդիպումը` սպասումների մեծ առարկա
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաեինն ասում է, թե Հյուսիսից ստանում է ԱՄՆ-ի նախագահի հետ շուտով հանդիպում անցկացնելու շուրջ ոգեշնչող լուրեր: Այս պահին ընթանում են նախապատրաստական դիվանագիտական հանդիպումները, եւ այն տպավորությունն է, որ մինչեւ հանդիպումը տրամադրությունները դրական են:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաեինն ասել է, թե Հյուսիսը միջուկային զենքերն արգելելու հարցով ԱՄՆ-ի նախագահի հետ նախատեսված հանդիպման համար չի ներկայացրել նախապայմաններ: Շատերն էին կարծում, որ Հյուսիսը կներկայացներ Հարավային Կորեայից ամերիկյան ուժերը դուրս բերելու մասին պայման:

Կապիտոլիումում ԱՄՆ-ի սենատորները ծանրութեթեւ են անում Թրամփ-Կիմ հանդիպումը եւ դեպի Հյուսիսային Կորեա Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոյի այցը:

Հանրապետական սենատոր Միթչ Մաքքոնելի խոսքերով, Հյուսիսային Կորեան խնդիր է եղել ԱՄՆ-ի նախագահների համար: ‘’Այդ խնդիրը փոխանցվել է նախագահից նախագահի: Իսկ ահա Փոմփեոյի այցն այդ երկիր մի ջանք է, որը կարող է ի վերջո հանգեցնել արդյունքի’’:

Նրա խոսքերով, Թրամփի վարչակազմը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ պիտի հասնի արդյունքի, քանի որ ժամանակը սուղ է ու Հյուսիսը մոտ է իր ծրագրի իրականացմանը: Դեմոկրատներից ոմանք լավատես չեն: Երկու առաջնորդների հանդիպումը կարող է պսակվել հաջողությամբ, սակայն նախագահը չունի խելամիտ ռազմավարություն, ասում են նրանք:

Դեմոկրատ սենատոր Չաք Շումերի խոսքերով, ‘’Իմ գլխավոր մտահոգությունն այն է, որ նախագահն ու պահի տակ որոշումներ կայացնելու նրա հակումը Միացյալ Նահանգները կարող է դնել վտանգի տակ’’:

Սակայն փորձագետներից շատերն են տրամադրված լավատեսորեն: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սու Մի Թերրին ասում է, թե ինքը կարծում է, որ Թրամփն ու Կիմը կգան ինչ որ մի ձեւի համաձայնության:

’Կարող են համաձայնության գալ ինչ որ մի հայտարարության շուրջ կամ էլ նույնիսկ կարող են հասնել գործարքի, այնպիսի մի գործարքիը, երբ ԱՄՆ-ը կկարողանա խաղաղության պայմանագիրը դնել բանակցությունների սեղանին’’:

Ջորջթաունի համալսարանից Դենիս Ուայլդերի խոսքերով, ինքը չի կարծում, որ ամերիկյան կողմն այս քայլին է գնում զուտ քարոզչական նպատակներով: ‘’Եվ համոզված եմ, եթե Հյուսիսն այդ հանդիպմանը գա միայն այդ նպատակն ունենալով, Թրամփը չեղյալ կհայտարարի հանդիպումը’’, ասում է Ուայլդերը:

Նման հայտարարությամբ արդեն իսկ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահը`շեշտելով, որ եթե բանակցությունները Կիմի հետ չընթանան իր հույսերին համապատասխան, ինքը կհեռանա հանդիպման վայրից որպես դրա պատասխան:

XS
SM
MD
LG