Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները


ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական ու աննախադեպ բանակցություններին: Եթե այն բարեհաջող ու արդյունավետ ավարտվի, Թրամփը որոշ ժամանակ սակայն շատ լավ կամրապնդի իր դիրքերը: Սակայն բացի կորեական խնդրից, նա ունի մի շարք այլ ներքին կարեւոր խնդիրներ, որոնք առայժմ մեծ ստվերի տակ են պահում Սպիտակ տունը:

Դոնալդ Թրամփը մեծ հույսեր ունի, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում միջուկային խնդրի լուծումը դուրս կգա փակուղուց: ԱՄՆ-ի նախագահի համար սակայն հիմա ամենատհաճը իր վարչակազմի ու Ռուսաստանի միջեւ կապ որոնելու հետաքննությունն է:

‘’Սա շատ վատ ընթացք է մեր երկրի համար: Սակայն գաղտնի հանդիպում չի եղել: Ու նրանք ոչինչ այդ ուղղությամբ չեն հայտնաբերելու: Նման հանդիպում չկա’’, շարունակ հայտարարում է նախագահը:
Մյուս կողմից էլ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի հետ կապված խնդիրն է: Հիշեցնենք, որ նրան պաշտոնից ազատելուց հետո Թրամփը ստիպված եղավ Ռուսաստանի հետ կապված հետաքննության պատասխանատվությունը հանձնել Ռոբերտ Մյուլլերին:

Քոմին ասել է, թե ունի մտավախություն, որ նախագահը կարող է այդ պարտականություններից ազատել նաեւ Մյուլլերին, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնին, ում պարբերաբար զեկուցում է Մյուլլերը:
‘’Սա արմատական հարձակում է ընդդեմ օրենքի գերակայությանը: Եվ բոլորիս պիտի դա մտահոգի’’, ասել է Քոմին:

Նախագահին մոտ կանգնած մարդկանցից ոմանք ու մի շարք խորհրդականներ Թրամփին հորդորում են դիմել գործողությունների ընդդեմ Քոմիի: Այս մասին է ասում ‘’Ասոշիեյթըդ փրես’’-ի լրագրող Ջոնաթան Լեմիրեն:

‘’Այս մարդկանցից ոմանք ասում են, դու պիտի ավելի կոշտ լինես, Մյուլլերը վտանգում է քո նախագահությունը, եւ դու պիտի հեռացնես նրան պաշտոնից’’:

Ըստ Ամերիկյան համալսարանի դասախոսներից Քրիս Էդելսոնի, Ռուսաստանի հետ կապված հետաքննությունն ու Թրամփի անձնական փաստաբանի գրասենյակում ու տանն անցկացված խուզարկությունը շարունակում են քաղաքական նոր անորոշություն հաղորդել Սպիտակ տանը:
‘’Կարծում եմ, որ ինչ որ մի մեծ բան է տեղի ունենալու: Սակայն ինչ, դեռեւս չգիտեմ: Պարզ չէ նաեւ այն տեղի կունենա շաբաթների ընթացքում, թե ամիսների’’:

Նրա պես վերլուծաբանների նման այսօր շատերն են հասկանում, որ մի բան այս պահին զարգանում է, սակայն, թե ինչ տեսքով ու երբ է հայտնվելու, ասել շատերն են տատանվում:

XS
SM
MD
LG