Մատչելի հղումներ

Մայք Փոմփեոն՝ պետքարտուղարի պաշտոնի ճանապարհին


Մայք Փոմփեոն՝ պետքարտուղարի պաշտոնի ճանապարհին
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

Այն փաստը, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն վերջերս գաղտնի ճամփորդություն իրականացրեց դեպի Հյուսիսային Կորեա, մեկ անգամ եւս վկայում է, որ նա նախագահ Դոնալդ Թրամփի վստահելի անձն է։

Թրամփը հստակ ասել է, թե ինքն իրականում շատ է ցանկանում, որ Սենատը Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոյին հաստատի պետքարտուղարի պաշտոնում։
՝՝Ես կարծում եմ, որ Մայք Փոմփեոն կդառնա ամենահայտնի պետքարտուղարներից մեկը՛՛, ասել է նա ու ավելացրել, որ Փոմփեոն վերադարձել է Հյուսիսային Կորեայից։

Իսկ ինչպես սենատորներն են ասում, իրենք նախապես չեն իմացել դեպի Հյուսիսային Կորեա Փոմփեոյի պատմական, գաղտնի այցի եւ այս երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընի հետ նրա հանդիպման մասին։ Սակայն նրանց մեծամասնությունը ողջունում է այցը։

՝՝Կարծում եմ, այս փաստը նշում է պետքարտուղարի պաշտոնին Փոմփեոյի նշանակման կարեւորությունը։ Կան մարդիկ, ովքեր ուզում են քաղաքականություն խաղալ նրա նշանակման շուրջ, սակայն պարզ է, որ նա խորապես է ներգրավված որեւէ բռնակալի հետ այս երկրի անցկացրած բանակցություններում, երկիր, որը Միացյալ Նահանգներին է սպառնում միջուկային զենքերով՛՛, ասում է հանրապետական սենատոր Քորի Գարդները։

Դեմոկրատ սենատորներից Թիմ Քեյնի խոսքերով,՝՝Ես ոգեւորվեցի այդ լուրը ստանալով։ Կարող ենք ակնկալել, որ մեծ արդյունք չի լինի բանակցություններից, սակայն երկխոսությունն իհարկե կարեւոր է։ Այնպես որ ողջունում եմ այս քայլը՛՛։

՝՝Կարծում եմ, որ Սենատում մարդկանց մեծամասնությունը ուրախ է, որ ունենք արհեստավարժ անձինք, ովքեր հանդիպումներ են անցկացնում Հյուսիսային Կորեայում՛՛, այսպես է կարծում հանրապետական սենատոր Բոբ Քորքերը։

Իսկ փորձագետներն ասում են, թե Թրամփի հետ Փոմփեոյի սերտ կապերը նրան տալիս են արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում ավելի արդյունավետ գործելու հնարավորություն։

Նրանցից Մելքըլմ Չալմերզի խոսքերով, ՝՝Նա մեկն է, ում Թրամփը վստահում է, ի տարբերություն նախորդ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի։ Սա նշանակում է, որ հյուսիսկորեացիներն էլ լրջորեն են մոտենում այս գործընթացին՛՛։

Չնայած պետքարտուղարի պաշտոնին նշանակման դժվար ճանապարհին, Փոմփեոն հաջորդ շաբաթ ամենայն հավանականությամբ կհաստատվի Սենատի լիագումար նիստի ժամանակ, երբ նա արդեն իսկ կենտրոնական դեր է խաղում ԱՄՆ-ի դիվանագիտության բարձրագույն խաղերում:

XS
SM
MD
LG