Մատչելի հղումներ

Կատալոնիայում շարունակում է լարվել իրադրությունը


Կատալոնիայում շարունակում է լարվել իրադրությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00

Անցած կիրակի օրը Կատալոնիայում անցկացված բողոքի ցույցը ամենամարդաշատ ցույցերից մեկն էր այս երկրամասի պատմության մեջ։ Ցույց, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել իրենց երկրամասի անկախության համար պայքարած առաջնորդներին ու քաղաքական գործիչներին։ Վերջիններիս Իսպանիայի իշխանությունները սպառնում են մինչեւ 3Օ տարվա ազատազրկմամբ։

Անկախության կողմնակիցների համար սա ինքնության պայքար է ու պայքար հանուն քաղաքական ազատության։

Մերիցել Բոնեթի համար սա նաեւ անձնական պայքար է ու խնդիր, քանի որ նրա ամուսինը քաղաքական այն գործիչներից է, որոնք գտնվում են Իսպանիայի բանտերում։ Մեկ տարեկան որդու հետ նա ամեն շաբաթ 5ՕՕ կիլոմետր է անցնում ամուսնուն այցելելու համար։ Ու չի պատկերացնում իր ապագան առանց նրա։

՝՝Ուզում եմ, որ սա մեր վերջին այցը լինի այստեղ։ Ուզում եմ հավատալ, որ նրանք ազատ կարձակվեն։ Այլապես ստիպված ենք լինել ավելի հաստատակամ ու ավելի ուժեղ՛՛, ասում է նա։

Նրա ամուսնու՝ Յորդի Քիշարդի եւ վերջինիս գործընկերների դեմ ներկայացված մեղադրանքները կապված են Իսպանիայից անկախանալու նպատակով անցկացված հանրաքվելի հետ։ Մադրիդը այն համարում է անօրինական, դատախազները՝ պնդում, որ անկախանալու ձգտումները նշանակում են ապստամբություն ընդդեմ պետության։ Մարդու իրավունքների պաշտպան Amnesty International-ը վիճարկում է այդ մեղադրանքը։

Ինչպես կազմակերպության Իսպանիայի բաժնի նախագահ Էսթեբան Բելթրանն է ասում, ՝՝Ապստամբությունը հանցագործություն է միայն բռնություն կիրառելու դեպքում։ Սակայն Կատալոնիայում ցուցարարների կողմից չկան ֆիզիկական բռնության դեպքեր՛՛։

Հիմնական խնդիրն այն է, որ Իսպանիայում քաղաքական մթնոլորտը, որը տասնամյակներ շարունակ արժանանում էր գովասանքի, իրականում եղել է փուչ։ Այստեղ իրականում չեն իրականացվել քաղաքական լուրջ բարեփոխումներ, աջթեւային էլիտան ու նրանց շահերն են պահպանվել ոստիկանական, բանակային ու դատական համակարգերում։ Այստեղ է թաքնված խնդրի գլխավոր պատճառը։ Պատճառ ու խնդիր, ինչից հոգնել են Իսպանիայի ամենահարուստ երկրամաս Կատալոնիայում։ Երկրամաս, որը հիմա սպասում է դատավարությանը։ Իսկ մինչ դատավարությունը կսկսվի, բաժանումը Մադրիդի ու Բարսելոնի միջեւ շարունակում է խորանալ։

Facebook Forum

XS
SM
MD
LG