Մատչելի հղումներ

Ամերիկացի հոգեւորականը կշարունակի մնալ թուրքական բանտում


Ամերիկացի հոգեւորականը կշարունակի մնալ թուրքական բանտում
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

Թուրքական դատարանը հայտարարում է, թե ամերիկացի հոգեւորականը, ում նկատմամբ ներկայացվել են ահաբեկչության եւ լրտեսության մասին մեղադրանքներ, կշարունակի մնալ բանտում։ Դատարանի որոշումը հենվել է վկաներից ստացված տեղեկությունների վրա։

Էնդրու Բրանսոնի փաստաբան Իսմաիլ Ջեմ Հալավուրթը տեղեկացրել է, որ հաջորդ նիստի ժամանակ լսվելու են պաշտպանվող կողմի վկայությունները, սակայն հավատում է, որ լրտեսության մեղադրանքները լիովին տապալվել են հենց այս նիստի ժամանակ։ ՝՝Հուսով ենք, որ նա ազատ կարձակվի հաջորդ դատական նիստի արդյունքում՛՛, ասել է փաստաբանը։

Էնդրու Բրանսոնի դեմ դատական գործը կենտրոնական տեղ է գրավում թուրք-ամերիկյան լարված հարաբերություններում։ Խղճի ազատության միջազգային կազմակերպությունում ԱՄՆ-ի դեսպան Սեմ Բրաունբեքն ասել է, թե Բրանսոնն անմեղ է, եւ իրենք հույս ունեն, որ շուտով տեղի կունենա Բրանսոնի ազատարձակումը։

՝՝Միացյալ Նահանգները խորապես է արժեւորում Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։ ԱՄՆ-ը ու Թուրքիան երկար տարիներ են եղել դաշնակից պետություններ։ Իսկ Բրանսոնի ազատազրկումը խոչընդոտ է այս հարաբերությունները զարգացնելու ուղու վրա՛՛, ասել է դեսպանը։

Բրանսոնին մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող ահաբեկչական մի խմբավորման միջոցով 2Օ16 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցներին օժանդակելու մեջ։

Բրանսոնը Թուրքիայում է բնակվել 23 տարի։ Նա Իզմիրում գործող եկեղեցիներից մեկի հոգեւորականն է։

Դատական հաջորդ նիստը նախատեսված է մայիսի 7-ին։

XS
SM
MD
LG