Մատչելի հղումներ

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ վախն ու ագահությունը չպետք է փոխզիջման գործիք դառնան և ավելացրել, որ օգտատերերի անձնական տվյալների վաճառքի ենթակա չեն:

Սմարթֆոնների համար նախատեսված Telegram մեսենջերը, որը թույլ Է տալիս անգլերեն լեզվով անվճար տեքստեր ու ֆայլեր փոխանակել, գործարկվել է 2013 թվականին արտասահմանյան շուկաներում հաստատվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Telegram-ը հրաժարվել էր համագործակցել Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության հետ՝ չհամաձայնվելով տրամադրել օգտատերերի անձնական տվյալներին մուտք ունենալու համար անհրաժեշտ գաղտնի կոդավորման բանալիները:

Telegram-ի և «Ռոսկոմնադզորի»՝Ռուսաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության ամիսներ տևած դատավարության ավարտին՝ դատարանը որոշում կայացրեց Telegram- ի մեսենջերի ծառայությունները կասեցնելու վերաբերյալ:

Ռուսաստանյան Tass լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Telegram-ի ծառայությունները կկասեցվեն անհապաղ և այս որոշումը ուժի մեջ կմնա մինչև ընկերությունը չհամաձայնի համագործակցել Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության հետ:

Նշենք, որ Telegram ընկերությունը հրաժարվել է փոխանցել օգտատերերի անձնական տվյալներին մուտք ունենալու կոդավորման բանալիները նույնիսկ դատավարությունից հետո.

Telegram- ի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովի խոսքերով, Telegram-ը պատիվ ունի շահույթ չհետապնդել օգտատերերի անձնական տվյալների վաճառքից: «Վախն ու ագահությունը չպետք է փոխզիջման գործիք դառնան և ստիպեն չհարգել անձնական տվյալների Գաղտնիությունը և մարդու իրավունքները:

XS
SM
MD
LG