Մատչելի հղումներ

Պոմպեոն դժվարությամբ, բայց կնշանակվի պետքարտուղար. փորձագետների կարծիք


Նախագահ Դոնալդ Թրամփի պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոյին սպասում են դժվարին լսումներ ԱՄՆ-ի Սենատում: Նա պետք է իր դիրքորոշումն արտահայտի Սիրիայի ու Ռուսաստանի, Իրանի միջուկային համաձայնագրի ու Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցերի մասին:

ԱՄՆ-ի սենատորներն ընգծում են, որ Մայք Պոմպեոյի մտերիմ հարաբերությունները նախագահ Թրամփի հետ կարող են օգնել վերջինիս, եթե նրա թեկնածությունը հաստատվի պետքարտուղարի պաշտոնում, սակայն ոմանք մտահոգություն են հայտնում այս առիթով:

«Տեղյակ եմ, որ մտերիմ եք նախագահի հետ և կարծոմ եմ՝ դա դրականորեն կազդի, եթե հաստատվի ձեր թեկնածությունը: Սակայն չմոռանանք, որ շատ այլ արժանի գործիչներին դա չօգնեց»,- նշում է հանրապետական սենատո Բոբ Քորքերը

«Ձեր դիրքորոշումները կլինեն կառուցողակա՞ն, թե՞ կաջակցեք նախագահի վատագույն որոշումներին»,- հարցնում է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

Պատասխանելով Սիրիայի հրթիռակոծման հարցին՝ Մայք Պոմպեոն հայտնել է իր դիրքորոշումը, ըստ որի, այսօր նախագահն ունի լիազորություններ առանց Կոնգրեսի հավանության կարգադրելու հրթիռակոծել Սիրիան: Նա հերքեց իրեն ուղղված «կոշտ քաղաքականության կողմնակցի» բնութագրումը՝ ընդգծելով, որ եղել է զինվորական և լավ է պատկերացնում, թե ինչ է պատերազմը:

«Իմ նպատակն է իրականացնել նախագահի քաղաքականությունը դիվանագիտության միջոցով, այլ ոչ թե ուղարկել մեր զինվորներին պատերազմի»,- ասել է Պոմպեոն:

Փորձագետների կարծիքով Սիրիայի հիմնախնդրի հարցում Պոմպեոն կարող է համապատասխան ազդեցություն գործել նախագահի վրա՝ այնտեղ ամերիկյան զորքերի պահպանման հարցում:

«Կարծում եմ՝ Մայք Պոմպեոն կհորդորի նախագահին ավելի զգոն լինել Սիրիայի հարցում: Նա պետք է վստահ լինի, որ նախագահը գիտակցում է Սիրիայի հիմնահարցում ԱՄՆ-ի ներգրավված մնալու կարևորությունը»,- նշում է Դանիել Վայդիչն Ատլանտյան խորհրդից:

Լսումներին դեմոկրատները փորձեցին մի քանի անգամ բարձրացնել այն հարցը, թե արդյոք նախագահ Թրամփը խնդրել է Մայք Պոմպեոյին միջամտել Ռոբերտ Մյուլերի հատուկ հետաքննությանը Ռուսաստանի վերաբերյալ, սակայն Պոմպեոն այդպես էլ չպատասխանեց այդ հարցերին: Ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա հրաժարական կտա, եթե նախագահը պաշտոնից հեռացնի Մյուլերին, Պոմպեոն ընդգծեց, որ նրան թվում է, որ նախագահն այդպես չի վարվի:

Սենատի հանձնաժողովում Պոմպեոյի թեկնածության վերաբերյալ քվեարկությանը կհաջորդի Սենատի լիագումար նիստի քվեարկությունը: Փորձագետները կարծում են, որ Պոմպեոն, չնայած դժվարին լսումներին, ի վերջո կստանձնի պետքարտուղարի պաշտոնը:

Facebook Forum

XS
SM
MD
LG