Մատչելի հղումներ

Մի՞թե Թրամփը պաշտոնից կազատի հատուկ հետաքննիչին


Մի9թե Թրամփը պաշտոնից կազատի հատուկ հետաքննիչին
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն հետախուզություն իրականացրեց նախագահ Թրամփի անձնական փաստաբան Մայքը Քոհենի տանն ու գրասենյակում, Թրամփը քննադատության խոսքեր ասաց հատուկ հետքննիչ Մյուլլերի հասցեին:

‘’Ստորացուցիչ է: Սա պարզապես հարձակում է ընդդեմ մեր երկրի եւ հարձակում ընդդեմ մեր նպատակների’’, ասում էր Թրամփը:

Հետաքննիչները ցանկանում են պարզել, թե ինչ դեր է Թրամփի փաստաբանն ունեցել այն երկու կանանց վճարելու գործում, որոնք պնդում են, թե իրենք սեռական կապեր են ունեցել Թրամփի հետ մինչեւ նրա նախագահ դառնալը:

Իր անձնական փաստաբան Քոհենի տունն ու գրասենյակը հետախուզելու հանգամանքը Թրամփին իսկապես դրել է շատ ծանր կացության մեջ, ասում են վերլուծաբանները:

Սակայն հատուկ հետաքննիչին պաշտոնից ազատելու քայլից հրաժարվելու հորդորով են Թրամփին դիմում նույնիսկ նրա ամենաջերմ աջակիցները: Ինչպես Նյու Ջերզիի նահանգապետ Քրիս Քրիսթին է ասում, ‘’Չեք կարող պաշտոնից ազատել հատուկ հետաքննիչին: Պարզապես դա անհնար է անել’’:

Եվ ահա դեմոկրատ ու հանրապետական մի քանի կոնգրեսականներ առաջ են քաշում մի օրինագիծ, որը կպաշտպաներ Մյուլլերին:
Բացի այդ, Մյուլլերին իր պարտականություններից զրկելու հանգամանքը չէր նշանակի Ռուսաստանի միջամտության հետ կապված հետաքննության ավարտ:

Ամերիկյան համալսարանից Քրիս Էդելսոնի խոսքերով, Թրամփը չի կարող պարզապես կանգնեցնել այն, ինչը սկսված է: ‘’Այս ընթացքում մի շարք մարդիկ իրենց մեղավոր են ճանաչել: Այնպես որ հետաքննությունը կշարունակվի: Ու նույնիսկ Մյուլլերին պաշտոնից ազատելու հանգամանքը չի կարող կանգնեցնել այս ընթացքը’’:

Վերլուծաբան Ջոն Ֆորթիերի խոսքերով էլ, Մյուլլերին հեռացնելու դեպքում հետեւանքներն ավելի ծանր կլինեն հենց իր` Թրամփի համար:

Բայց հիմա Թրամփին սպասվում է Մյուլլերից ավելի ծանր բեռ: Խոսքը այն գրքի մասին է, որը վաճառքի է հանվելու հաջորդ շաբաթ: Իսկ գրքի հեղինակը Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին է, որին պաշտոնից ազատելուց հետո Թրամփը ստիպված եղավ հատուկ հետաքննիչի պաշտոնում նշանակել Մյուլլերին:

XS
SM
MD
LG