Մատչելի հղումներ

Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունները տեսնում է ՝՝աննախադեպ ցածր մակարդակի՛՛ վրա


Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունները տեսնում է ՝՝աննախադեպ ցածր մակարդակի՛՛ վրա
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ ցածր մակարդակի վրա, ավելի ցածր, քան Սառը պատերազմի տարիներին։ Թրամփը հայտարարում է, թե Ամերիկան ՝՝գեղեցիկ, նոր ու խելացի՛՛ հրթիռներ կուղարկի Սիրիա, որտեղ ըստ հաղորդագրությունների, կիրառվել է քիմիական զենք, դառնալով 4Օ մարդու խեղդամահ լինելու պատճառ։


Երբ ամերիկյան ռազմանավերը դուրս եկան Վիրջինիա նահանգի Նորֆոլքի նավահանգստից, Թրամփը Թվիթերում գրեց. ՝՝Ռուսաստանը պատրաստվում է ոչնչացնել դեպի Սիրիա արձակված բոլոր հրթիռները։ Ռուսաստան, պատրաստվի՛ր, հրթիռներն արդեն գալիս են՛՛։

Ռազմական հրամանատարներից Յուջին Բլեքն ասում է, ՝՝Մենք լավ մարզված ենք ու պատրաստ՝ որեւէ առաքելության, որեւէ վայրում։ Մենք պատրաստ վիճակում ենք՛՛։

Իսկ արդյո՞ք ԱՄՆ-ը Ռուսաստանը համարում է թշնամի։ Այս հարցին Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը տալիս է հետեւյալ պատասխանը։
՝՝Այդ հարցում որոշում կայացնելու համար Ռուսաստա՛նը պիտի դեր ստանձնի։ Ուզում ենք հուսալ, որ նրանք չեն շարունակի լինել վատ դերակատար՛՛։

Թրամփի խոսքերով, հարաբերությունները սրելու փոխարեն ՝՝Ռուսաստանը լավ կլիներ մտածեր իր տնտեսությունը մեր օգնությամբ բարելավելու մասին։ Իսկ դա անելը շատ հեշտ է։ Հարկավոր է, որ բոլոր պետություններն այս ուղղությամբ աշխատեն միասնաբար։ Հարկավոր է կանգնեցնել զենքերի մրցավազքը՛՛։


Սիրիայի խնդրից զատ, Թրամփն անդրադառնում է նաեւ ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրություններին, գրելով, թե Ռուսաստանի հետ լեզու չգտնելու պատճառներից գլխավորը ընտրությունների հարցով ՝՝կեղծ ու կոռումպացված՛՛ հետաքննությունն է։
Հիշեցնենք, որ խոսքը հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերի գլխավորությամբ անցկացվող հետաքննության մասին է, որն արդեն մոտ մեկ տարի փորձում է բացահայտել, թե արդյոք եղել է կապ Ռուսաստանի ու Թրամփի թիմի անդամների միջեւ, եւ թե արդյոք Մոսկվան ջանք է ներդրել հօգուտ Թրամփի հաղթանակի։

XS
SM
MD
LG