Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միմյանց  սպառնում են Սիրիայում


Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միմյանց սպառնում են Սիրիայում
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00

Ռուսական ուժերը կոչնչացնեն յուրաքանչյուր հրթիռ, որն արձակվի ընդդեմ Սիրիայի։ Այս մասին ասել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը՝ կրկնելով իր երկրի ղեկավարների հայտարարությունները։

՝՝Եթե իրականացվի հարված, ըստ գլխավոր հրամանատար Պուտինի ու Ռուսաստանի բանակի հրամանատարի, այդ հրթիռները կոչնչացվեն։ Կարող են նաեւ թիրախի տակ առնվել հրթիռների արձակման տեղանքները՛՛, ասել է դեսպանը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության համաձայն Ռուսաստանը պիտի պատրաստ լինի, քանի որ, ասել է նա, ՝՝այդ հրթիռները գալու են՛՛։

Թվիթերյան իր էջի գրառումների միջոցով ԱՄՆ-ի նախագահը խոստացել է ոչնչացնել ռուսական հրթիռները, ինչին ռուսական կողմը պատասխանել է ՝՝ահաբեկիչներին, այլ ոչ թե Սիրիայի օրինական կառավարությանը՛՛ հարվածելու կոչով։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը միեւնույն ժամանակ ասել է, թե հույս ունի, որ կաշխատի սառը գլխի քաղաքականությունը։

՝՝Ուզում ենք հավատալ, որ հակամարտության բոլոր կողմերը իրենց հեռու կպահեն այնպիսի քայլերից, որոնք կարող են հիմնովին ապակայունացնել այս տարածաշրջանում արդեն իսկ վտանգավոր իրադրությունը՛՛, ասել է նա։

Հիշեցնենք, որ իրադրությունը Սիրիայի շուրջ ավելի լարվեց այն բանից հետո, երբ արեւելյան Ղութայի շրջանում կիրակի օրն ըստ կասկածների, իրականացվեց քիմիական հարձակում։
Միացյալ Նահանգներն ու նրա մի քանի դաշնակից պետություններ դրա համար մեղավոր են համարում Սիրիայի կառավարական ուժերին, երբ Սիրիայի կառավարությունն ու Ռուսաստանը հերքում են այդ մեղադրանքները։


Facebook Forum

XS
SM
MD
LG