Մատչելի հղումներ

ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովը՝ նախապատրաստական փուլում


ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովը՝ նախապատրաստական փուլում
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

Առաջին անգամը լինելով, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընը հրապարակային կերպով հայտարարել է, որ հանդիպելու է ԱՄՆ-ի նախագահ Թրամփին։ Կուսակացական հանդիպումներից մեկի ժամանակ նա ասել է, որ երկխոսության համար կա ՝՝հեռանկար՛՛։ Սակայն արդյո՞ք ապամիջուկայնացման խնդիրը նույն կերպ են դիտարկում ե՛ւ ԱՄՆ-ում ե՛ւ Հյուսիսային Կորեայում։ Մեծաթիվ փորձագետների կարծիքով՝ ոչ։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները կսկսվեն մայիս ամսին, կամ հունիսի սկզբին։
՝՝Եվ կարծում եմ՛՛, ասել է Թրամփը, ՝՝որ այս նոր հարաբերությունները շատ ավելի տարբեր կլինեն, քան եղել են անցած շատ ու շատ տարիների ընթացքում՛՛։

Զենքերի հարցը երկար տարիներ է եղել երկու երկրների միջեւ լարվածության գլխավոր պատճառը։ Միացյալ Նահանգները Հյուսիսի ռազմականացման դեմ կիրառել է առավելագույն ճնշումներ, հիմնականում տնտեսական խիստ պատժամիջոցների եղանակով։ Գլխավոր նպատակն այս երկրին միջուկային ծրագրից հետ պահելն է եղել։ Իսկ ներկայումս հարցը հետեւյալն է, ինչպես է պետք հիմա՛ մոտենալ խնդրին, երբ եկել է բանակցելու ժամանակը։

Ինչպես նախկին դիվանագետ, դեսպան, ներկայումս քաղաքական վերլուծաբան Ջեյմս Ջեֆրին է ասում, ՝՝Եթե Միացյալ Նահանգները նստի սեղանի շուրջ ու ասի, թե մեր առաջին օրակարգը սա է, որ դուք պիտի հրաժարվեք միջուկային զենքերից, ապա նման մոտեցումը չի կարող դառնալ արդյունավետ քննարկման միջոց՛՛։

Հիշենք, որ Հյուսիսը նախկինում շատ խիստ պայմաններ էր դրել։ Այն պահանջում էր Կորեական թերակղզուց ամերիկյան ուժերի լիակատար դուրսբերում։ Մի բան, որը Հարավային Կորեան կվերածի լիովին խոցելի մի երկրի ու մեծապես կվնասի ԱՄՆ-Հարավային Կորեա դաշինքը։ Ուրեմն՝ հարկավոր է գտնել միջին մի տարբերակ։
Ջեյմս Ջեֆրիի կարծիքով, ՝՝Պետք է հարցնել, Կիմ Ջոնգ Ըն, միջուկային ծրագիրը սառեցնելուց զատ, դու քո կողմից ի՞նչ կարող ես անել, որպեսզի պատժամիջոցների հարցը հանվի բանակցությունների սեղանից։ Իմ կարծիքով, այսպես պիտի դրվի հարցը՛՛։

Մեկ այլ նախկին դիվանագետ Թոմաս Քանթրիմենն էլ նախազգուշացնում է Թրամփին չթերագնահատել հյուսիսկորեացի երիտասարդ առաջնորդին։
՝՝Նախագահ Թրամփը պետք է շատ լարված կերպով պատրաստվի Կիմի հետ հանդիպմանը, քանի որ վերջինս այս ժամանակահատվածն օգտագործում է գերնախապատրաստված լինելու համար։ Թրամփը պիտի լսի իր խորհրդականներին, որոնք կարեւոր տեղեկություններ իրեն կհաղորդեն Հյուսիսի ծրագրերի ու բանակցելու մարտավարության մասին՛՛։

Հիշենք, որ մինչ Թրամփ-Կիմ հանդիպումը, բանակցություններ են անցկացվելու Հյուսիսի ու Հարավի միջեւ ու հարցն այն է, թե արդյոք երկու Կորեաների միջեւ անցկացվելիք բանակցությունները Սպիտակ տունը կարող է կիրառել որպես օրինակ, թե ոչ։



XS
SM
MD
LG