Մատչելի հղումներ

Սիրիայում քիմիական զենք կիրառելու շուրջ նոր մտահոգությունները


Սիրիայում քիմիական զենք կիրառելու շուրջ նոր մտահոգությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապատում է Ռուսասատնի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ Իրանին` Սիրիայում շաբաթ օրն իրականացված թունավոր գազով հարձակումը թույլ տալու համար: Ըստ որոշ տեղեկությունների, հարձակման արդյունքում առնվազն քառասուն մարդ է զոհվել:

Այն բանից հետո, երբ տեղեկություններ ստացվեցին, որ մայրաքաղաք Դամասկոսի հարեւանությամբ, ապստամբ ուժերի վերահսկողության տակ գտնվող Դոումա քաղաքում իրականացվել է քիմիական հարձակում, Թրամփը խոստացավ, որ մեղավորները դրա համար բարձր գին կվճարեն:

Թուրքիայի նախագահն էլ պահն օգտագործեց մեղադրելու համար Արեւմուտքին, որը նրա խոսքերով, աջակցում է Սիրիայի կառավարությանը: ‘’Հեյ դու` Արեւմուտք, ինչպե՞ս կարող ենք ասել, որ քո դիրքորոշումն արդար է’’, հայտարարում էր Էրդողանը:

Շաբաթ օրն իրականացված հարձակումից մի քանի օր առաջ էր Թրամփը հայտարարել Սիրիայից իր ուժերը դուրս բերելու մտադրության մասին:

Ինչպես Սպիտակ տան ներքին անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Բոսերթն էր ասել. ‘’Ամերիկյան ուժերը չեն պատրաստվում հարթել վեց կամ յոթ տարբեր վայրերում շարունակվող հակամարտությունները’’:

Պետդեպարտամենտը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի նախագահին ցուցաբերվող աջակցությունը եւ աշխատել միջազգային համայնքի հետ միասին, ‘’հետագա բարբարոսական քիմիական հարձակումները կանխելու համար’’:

Ռուսաստանն ու Սիրիան հերքում են քիմիական հարձակում իրականացվելու մասին լուրերը: Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահին Արեւմուտքը մեղադրում է նաեւ մեկ տարի առաջ Իդլիբում ապստամբ ուժերի դեմ իրականացված հարձակաման համար: Միջազգային հետաքննիչները եզրակացրել էին, որ Սիրիայի օդային ուժերն այդ ժամանակ կիրառել էին թունավոր գազ, որի հետեւանքով այստեղ մոտ հարյուր մարդ էր սպանվել:

XS
SM
MD
LG