Մատչելի հղումներ

 
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունեց կառավարության հրաժարականը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունեց կառավարության հրաժարականը


Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Ազգային ժողովի խմբակցություններն այժմ պիտի ներկայացնեն վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուներին: Վարչապետի պաշտոնավարման ժամկետը յոթ տարի է:

Ազգային ժողովը վարչապետ է ընտրում խորհրդարանի ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ: Ընտրությունն անցկացվում է բանավոր քվեարկությամբ:

Երկրի նախագահը դրանից անմիջապես հետո վարչապետի պաշտոնում է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: Կառավարությունը կազմվում է վարչապետի նշանակումից հետո 15 օրվա ընթացքում:

Իր նշանակումից հետո ընկած հինգ օրերի ընթացքում վարչապետը նախագահին է ներկայացնում փոխվարչապետի ու նախարարների թեկնածությունները:

Դրանից հետո ընկած երեք օրերի ընթացքում էլ երկրի նախագահը կամ նշանակում է փոխվարչապետին ու նախարարներին, կամ` դիմում Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանն էլ պարտավոր է քննել դիմումն ու վերջնական որոշում ընդունել հաջորդ հինգ օրերի ընթացքում:

XS
SM
MD
LG