Մատչելի հղումներ

Ցուկերբերգը Կոնգրեսում է: Facebook-ի հետ կապված հերթական սկանդալ


Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը կպատասխանի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի հարցերին՝ Cambridge Analytica ընկերության առնչությամբ կազմակերպված լսումներին:

Մոտ օրերս Facebook ընկերության հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգը կմասնակցի ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովի կազմակերպված լսումներին՝ սոցցանցի ներգրավվածությամբ վերջերս ծագած նոր սկանդալի առնչությամբ:

Լսումները տեղի կունենան ապրիլի 11-ին, որի ընթացքում Ցուկերբերգը կպատասխանի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի ու առևտրի հանձնաժողովի հարցերին Cambridge Analytica խորհրդակցական ընկերության հետ կապված իրավիճակի հետ: Հիշեցնենք, որ այդ ընկերությունը Facebook-ից ստացել է տասնյակ միլիոնավոր օգտատերերի վերաբերյալ տեղեկություն, որը օգտագործել է ընտրողների ձայների վրա ազդեցություն գործելու համար:

Այս ընկերությունն աշխատել է նախագահ Թրամփի 2016 թվականի քարոզարշավի համար, որի դիմաց ստացել է մոտ 6 մլն դոլար:

Ներկայացուցիչների պալատի վերոհիշյալ հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ լսումները կօգնեն լույս սփռել սպառողների անձնական տվյալների պաշտպանության խնդրին և օգնեն ամերիկացիներին ավելի լավ գիտակցել, թե ինչպես կարող են օգտագործվել համացանցում առկա նրանց անձնական տվյալները:

Facebook Forum

XS
SM
MD
LG