Մատչելի հղումներ

Թրամփը ՝՝քրեական թիրախ՛՛ չէ


Թրամփը ՝՝քրեական թիրախ՛՛ չէ
please wait

No media source currently available

0:00 0:01:17 0:00

Ըստ ՝՝Վաշինգտոն Փոսթ՛՛-ի, հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերը նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբաններին տեղեկցրել է, որ չնայած Թրամփը ենթակա է հետքննության, ինքը Թրամփին այս պահին չի համարում ՝՝քրեական թիրախ՛՛։

Թրամփն ու նրա ներքին շրջանակի պաշտոնատար անձինք, ըստ ՝՝Վաշինգտոն Փոսթ՛՛-ի, նախագահին ՝՝քրեական թիրախ՛՛ չհամարելու մասին հատուկ հետաքննիչ Մյուլլերի խոսքերը համարում են երաշխիք, որ նախագահի նկատմամբ քրեական մեղադրանքներ հարուցելու հնարավորությունը շատ փոքր է։ Սակայն կա կարծիք նաեւ այն մասին, որ Մյուլլերը կարող է այսկերպ հարցազրույցի մեջ ներքաշել Թրամփին, վերջինիս դնելով մեծ իրավական վտանգի տակ։

՝՝Վաշինգտոն Փոսթ՛՛-ն իր հաղորդագրությունը հենել է Մյուլլերի ու Թրամփի փաստաբանների միջեւ մարտ ամսին անցկացված բանակցություններից տեղյակ մասնավոր անձանց խոսքերի վրա։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ Թրամփի թիմի անդամները գաղտնի հանդիպում են ունեցել ռուսների հետ։

ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարության ներքո սկսվել էր քարոզարշավ՝ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթընի հաղթանակի հնարավորությունները հօգուտ Թրամփի վնասելու համար։
Թրամփը շարունակ հերքում է գաղնտի հանդիպման մասին մեղադրանքները՝ Մյուլլերի հետաքննչական առաքելությունն անվանելով ՝՝վհուկաորս՛՛։

Իսկ այս ընթացքում Մյուլլերի վարած հետաքննությունը հանգել է առաջին մեղադրականին։ Լոնդոնում բնակվող նիդերլանդացի փաստաբան Ալեքս ֆոն դեր Զուանի նկատմամբ դատարանը սահմանել է 3Օ-օրյա բանտարկության եւ 2Օ հազար դոլարի տուգանքի մասին վճիռ՝ նրան մեղադրելով ԱՄՆ-ի հետաքննիչներին ստելու մեջ։

XS
SM
MD
LG