Մատչելի հղումներ

Ով է ուզում, եւ ով չի ուզում Թրամփ-Պուտին գագաթաժողով


Ով է ուզում, եւ ով չի ուզում Թրամփ-Պուտին գագաթաժողով
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

ԱՄՆ-ի նախագահին քննադատում են Ռուսաստանի իր պաշտոնակցին Սպիտակ տուն հրավիրելու համար։ Թրամփն ասում է, թե Պուտինի նկատմամբ որեւէ մեկն ավելի խիստ չի եղել, որքան ինքը։ Իսկ Պուտինը, չնայած բարձրաձայն այդ մասին չի ասում, բայց լավ գիտի, որ Արեւմուտքի կողմից մեկուսացվելու այս պայմաններում Թրամփի հետ գագաթաժողովը մեծ հաջողություն է իր համար։

Մերձբալթյան երեք երկրների նախագահների հետ երեքշաբթի օրն անցկացրած հանդիպումից հետո, պատասխանելով Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ իր հարաբերությունների մասին հարցին, ԱՄՆ-ի նախագահ Թրամփն ասաց, թե կարծում է, որ կարող է լավ հարաբերություններ ունենալ նրա հետ։

Թրամփի խոսքերով, իր նախագահության ընթացքում ԱՄՆ-ը ցանկանում է ավելի մեծ ծավալով նավթ ու գազ արտահանել ու ավելի մեծ ներդրումներ կատարել զինված ուժերում։ Այս երկու հանգամանքներն էլ չեն բխում Ռուսաստանի շահերից։ Իսկ այն հանգամանքը, որ Թրամփը Պուտինին Սպիտակ տուն այցելելու հրավեր է ներկայացնում այն պահին, երբ ռուս նախկին գործակալին թունավորելու մեղադրանքով լարվածություն է առաջ եկել Ռուսաստանի ու Արեւմտուտքի միջեւ, արժանանում է շատերի քննադատությանը։

Ինչպես Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնից Մարկ Սիմակովսկին է ասում, ՝՝Ճիշտ ժամանակը չէ Պուտինի կողմից ԱՄՆ պետական այց կատարելու համար, երբ այստեղից վտարվում են ռուս դիվանագետներ՛՛։

Ժառանգություն հիմնադրամից Լյուք Քոֆեյի խոսքերով, նախագահ Պուտինի հետ մշտական կապ ունենալու կարեւորությունը չի կարելի բացառել։

՝՝Դա այդպես էր նույնիսկ Սառը պատերազմի ամենալարված տարիներին։ Սակայն գագաթաժողով անցկացնելն այս պահին ճիշտ չի կարող համարվել՛՛, ասում է նա։

Փորձագետները ենթադրում են, որ ազգային անվտանգության հարցերով Թրամփի թիմը հավանաբար կառարկի։

՝՝Բայց գագաթաժողովը տեղի կունենա, եթե Թրամփը պնդի, որ այն տեղի է ունենալու՛՛, ասում է Սիմակովսկին։
Դա ավելի հավանական է, ասում են այլ փորձագետներ՝ հիշեցնելով, որ ռուսներն այդ հրավերին սպասում են Թրամփի պաշտոնամուտի օրվանից ի վեր։

Հադսընի հաստատությունից Ռիչար Ուայցի խոսքերով,՝՝Ռուսները տեսել են, թե ինչպես ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավվեցին Չինաստանի, Ճապոնիայի ու մի շարք այլ երկրների հետ, երբ նախագահ Թրամփը հանդիպեց նրանց առաջնորդներին՛՛։

Սակայն Ռուսաստանի նախագահի հետ գագաթաժողով անցկացնելու համար, այդ օրինակներից զատ, հարկավոր են արդարացնող այլ հիմքեր եւս։

XS
SM
MD
LG