Մատչելի հղումներ

Մեքսիկան պատրաստ է փախստականի կարգավիճակ տալ կենտրոնամերիկյան երկրների միգրանտներին


Մեքսիկան պատրաստ է փախստականի կարգավիճակ տալ կենտրոնամերիկյան երկրների միգրանտներին
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, թե փախստականի կարգավիճակ կտա կենտրոնամերիկյան երկրների միգրանտներին։ Այս միգրանտների հետ կապված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անհանգստություն էր արտահայտել Թվիթերում ու ընդգծել, որ անհրաժեշտ է ավելի ամրապնդել ԱՄՆ-ի սահմանները։

Թրամփին զայրացրել էր այն 11ՕՕ միգրանտների հոսքը, որոնք Կենտրոնական Ամերիկայի տարբեր երկրներում աղքատության ու տարածված բռնությունների պատճառով Մեքսիկայի տարածքով շարժվում էին դեպի ԱՄՆ՝ այստեղ ապաստան գտնելու հույսով։

Թրամփը նաեւ մեղադրում է դեմոկրատներին, վաղ տարիքում անօրինական կարգով ԱՄՆ տեղափոխված երիտասարդների խնդրին լուծում տալու գործում հանրապետականների հետ համաձայնության չգալու մեջ։
Չնայած Թրամփը հայտարարում է, որ այս երիտասարդներին պաշտպանելու համար նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ընդունված ԴԱԿԱ ծրագիրն այլեւս չի գործում, այսօր անորոշ իրավիճակի մեջ հայտնված այս երիտասարդները շարունակում են իրենց պայքարը։ Նրանք ԱՄՆ-ից արտաքսվելու հնարավորությունից ներկայումս խուսափում են միայն վտարումները ժամանակավորապես դադարեցնելու դատարանների կողմից ընդունված որոշումների շնորհիվ։

1 տրիլիոն 3ՕՕ միլիարդ դոլարի բյուջեի նախագծի մեջ, որը պետական հաստատությունները ֆինանսավորում է մինչեւ սեպտեմբերի վերջը, ոչինչ ասված չէ ԴԱԿԱ ծրագրից օգտվող երիտասարդ անձանց մասին։

XS
SM
MD
LG