Մատչելի հղումներ

Մերձբալթյան երկրների նախագահները հանդիպելու են Դոնալդ Թրամփին


Մերձբալթյան երկրների նախագահները հանդիպելու են Դոնալդ Թրամփին
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Նախկին խորհրդային մերձբալթյան երկրներին շարունակում է մտահոգել այն հանգամանքը, որ Ռուսաստանն ինչ որ ժամանակ կարող է սկսել ագրեսիա ընդդեմ իրենց հանրապետությունների։

Ինչպես ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն է ասել, նախագահ Թրափմի կառավարման օրոք Միացյալ Նահանգները մերժում է ուժի որեւէ կիրառում, սպառնալիք, կամ թեկուզեւ չնչին ազդեցության փորձ մերձբալթյան երկրներում կամ ԱՄՆ-ի դաշնակից այլ պետություններում։

Սակայն մերձբալթյան երկրների առաջնորդները Թրամփին հորդորելու են չթերագնահատել Ռուսաստանից առկա սպառնալիքը, երբ Մոսկվան շարունակում է հրթիռային փորձարկումներ իրականացնել Լատվիային ու Շվեդիային շատ մոտ գտնվող միջազգային ջրերում, իսկ Թրամփը շարունակում է պարբերաբար գովեստի խոսքեր ասել Վլադիմիր Պուտինի հասցեին։

Ինչպես Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետներից Մագնուս Նորդենմանն է ասում, ՝՝Մյուս կողմից էլ մերձբալթյան երկրները չեն կարող չնկատել Եվրոպայում ամերիկյան ուժերի կողմից անցկացվող զորավարժությունների կարեւորությունը։ Անվիճելի փաստ է, որ ԱՄՆ-ը լրջորեն է մոտենում հատկապես հյուսիսային Եվրոպայի անվտանգությանը՛՛։

՝՝Ժառանգություն՛՛ հիմնադրամից էլ Լյուք Քոֆեյը հիշեցնում է ԱՄՆ-ից ռուս 6Օ դիվանագետների վտարելու փաստը. ՝՝Հիշենք նաեւ, որ Միացյալ Նահանգները նաեւ մարտական զենքեր է հատկացնում Ուկրաինային ու Վրաստանին՛՛, ասում է նա։

Իհարկե մեծաթիվ փորձագետներ են համաձայն այն մտքի հետ, որ մերձբալթյան երկրները կուզենային իրենց մոտ տեսնել ամերիկյան ռազմական մշտական ներկայութուն, ու չբավարարվել միայն ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող զորավարժություններով։

Այս հարցերի շուրջ են Սպիտակ տանը բանակցություններ անցկացնելու մերձբալթյան երկրների նախագահները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով նաեւ առեւտրին, ներդրումներին ու մշակութային կապերին առնչվող հարցեր։

XS
SM
MD
LG