՝՝Ավրորա՛՛ մրցանակաբաշխության գործադիր տնօրենի պաշտոնը շուտով կզբաղեցնի Հարութ Շիթիլյանը։ Այս մասին համատեղ հայտարարությամբ հանդես են եկել ՝՝Ավրորա՛՛-ի համահիմնադիրները։
Շիթիլյանը Կանադայի քաղաքացի է։ Նա այս պաշտոնում հաջորդելու է Արման Ջիլավյանին։ Վերջինս այս պաշտոնը զբաղեցնում էր համաշխարհային ուրույն այս մրցանակաբաշխության հիմնադրման օրից։
Հարութ Շիթիլյանը 37 տարեկան է։ Ավելի վաղ նա եղել է Կանադայի Մոնրեալ քաղաքի գործադիր հանձնաժողովի փոխնախագահը եւ քաղաքային խորհրդի նախագահը։
՝՝Ավրորա՛՛ մրցանակաբաշխության գործադիր տնօրենի պարտականությունները Շիթիլյանը կսկսի սույն թվականի հուլիսի 1-ից։
Facebook Forum