Մատչելի հղումներ

Թուրք-իսրայելյան նոր լարվածություն


Թուրք-իսրայելյան նոր լարվածություն
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Իրար նորից սուր քննադատության են ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նրանց միջեւ այս բախումը սկսվեց Գազայի գոտում ուրբաթ օրը գրանցված բախումների արդյունքում: Էրդողանին զայրացրել է այն հանգամանքը, որ15 պաղեստինցիների սպանությունը Նեթանյահուն համարում է պարզապես անվտանգության միջոցառում:

‘’Հեյ դու` Նեթանյահու, դու բռնազավթիչ ես, եւ այդ հողերի վրա ես գտնվում որպես բռնազավթիչ: Միեւնույն ժամանակ դու ահաբեկիչ ես’’, հայտարարել է Էրդողանը:

Տասնհինգ պաղեստինցիների սպանությունն ու հարյուրավոր այլոց հրազենային վնասվածքներ հասցնելու Իսրայելի քայլն արժանացել է նաեւ Եգիպտոսի եւ Հորդանանի արտաքին գործերի նախարարների դատապարտող խոսքերին: Նրանք նույնպես այս փաստն անվանում են ‘’ագրեսիա’’ ընդդեմ պաղեստինցիների:

Կահիրեում անցկացված վեհաժողովի ժամանակ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ասել է. ‘’Միջազգային համայնքը պետք է ոտքի կանգնի պաշտպանելու համար պաղեստինցիների իրավունքները եւ աշխատանքներ տանի հանուն խաղաղության’’:

Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆարին միացել է Եգիպտոսի իր պաշտոնակցին` կոչ անելով ավելի մեծ ջանք ներդնել ‘’երկու պետություն’’ սկզբունքով խնդիրը լուծելու ուղղությամբ:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը խաղաղ եղանակով լուծելու պահանջով Իսրայելի Թել Ավիվ քաղաքում նույն պահանջով է հանդես եկել իսրայելցի ու արաբ ցուցարարների մի խումբ:
Ցուցարարներն ասում են, թե հույս ունեն, որ ի վերջո իրենց կհաջողվի համոզել կառավարությանը ու հասարակությանը, որ չնայած շատ կարեւոր է պաշտպանությունը, սակայն ամենակարեւորը խաղաղության հաստատումն է’’:

Գազայի գոտու առաջնորդներն այժմ ծրագրում են վեցշաբաթյա բողոքի ցույցեր, պահանջելու համար, որ հարգեն Իսրայելում իրենց տները վերադառնալու պաղեստինցի փախստականների ու նրանց ժառանգների իրավունքը:

XS
SM
MD
LG