Մատչելի հղումներ

Վերլուծաբան: «30-50 հազար ջիհադիստներ Սիրիայից կարող են ներթափանցել Թուրքիա»


Դաեշ-ի դեմ հաջող պայքարի մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո հարցերից մեկը հետեւյալն է, թե որն է Միացյալ Նահանգների ապագա դերը սիրիական հարցում

Իրաքում և Սիրիայում բնակչությունն աստիճանաբար փորձում է վերադառնալ խաղաղ կյանքի: Որոշ հատվածներում սակայն ռազմական բախումներն ու գործողությունները դեռևս չեն դադարել: Սիրիայի արևելյան Ղութան դրա վառ օրինակն է:

Իրաքում և Սիրիայում Դաեշ խնմբավորումը կորցրել է վերահսկողությունը գրեթե բոլոր տարածքներում: Վերջերս այս հարցին անդրադարձել էր նախագահ Թրամփը:

«Ի դեպ, մենք ջախջախեցինք Դաեշ-ը և շատ շուտով կհեռանանք Սիրիայից: Այժմ դրանով թող այլ մարդիկ զբաղվեն»,- ասել է նախագահ Թրամփը:

Այս հայտարարությունը որոշ առումներով անսպասելի էր, ներառյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության համար:

«Արձագանք չունեմ այդ մասին: Դիմեք Սպիտակ տուն»,- ասել է պետքարտուղարության մամլո խոսնակ Հեյվերթ Նոյերթը:

Փորձագիտական շրջանակներն իրենց հերթին ընդգծում են, որ Դաեշ-ի դեմ հաղթանակը կարևոր ձեռքբերում է, սակայն ինչպիսի դեր կստանձնի Վաշինգտոնը Սիրիայում և ընդհանուր Մերձավոր Արևելքում, դեռևս պարզ չէ:

«Քանի դեռ այնտեղի իշխանությունը թույլ է, անարդյունավետ, անօրինական որոշ առումով, այն մշտապես կհանդիսանա տարբեր խմբավորումների համար լավ հարթակ այստեղ հիմնավորվելու ու հարձակումներ կազմակերպելու համար: Մեր հաշվարկներով Սիրիայում այսօր շարունակում են գործել 30-50 հազար ջիհադիստներ, ովքեր հեշտությամբ կարող են ներթափանցել Թուրքիա»,- նշում է վերլուծաբան Սեթ Ջոնսը Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնից:

Այս պահին ԱՄՆ-ը շարունակում է իր գործողությունները տարածաշրջանում: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ ԱՄՆ-ի առաքելությունը Դաեշ-ի ոչնչացման հարցում որևէ փոփոխության չի ենթարկվել:

Facebook Forum

XS
SM
MD
LG