Մատչելի հղումներ

Նոր հակաբալիստիկ համակարգը կպաշտպանի Մոսկվան


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հաջողությամբ փորձարկել է նոր տեսակի հակաբալիստիկ պաշտպանական համակարգ: Փորձարկումն անց է կացվել Ղազախստանի ռազմական պոլիգոններից մեկում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակահրթիռային նոր համակարգի փորձարկման մասին տեսագրություն: Ըստ պաշտպանության նախարարության հաղորդման, Ղազախստանի Սարի-Շագան ռազմակայանի պոլիգոնում անցկացված հակահրթիռային համակարգի փորձարկումներն ավարտվել են հաջողությամբ:

Համակարգը նախատեսված է բալիստիկ հրթիռների ոչնչացման համար:

Ինչպես հաղորդել է նախարարությունը, նոր հրթիռը կարող է արձակումից վայրկյաններ անց խոցել բալիստիկ թիրախը:

Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ հակահրթիռային համակարգն արդեն գործածության մեջ է դրվել ռուսական ռազմական ուժերում և կպաշտպանի մայրաքաղաք Մոսկվան հնարավոր օդային հարձակումներից:

Այս նոր համակարգերը պատրաստվել են հին հակահրթիռային համակարգերի հիման վրա` դրանք արդիականացնելով:

Facebook Forum

XS
SM
MD
LG