Մատչելի հղումներ

Ինչու՞ է Դոնալդ Թրամփը սառեցնում Սեուլի հետ առեւտրային գործարքը


Ինչու՞ է Դոնալդ Թրամփը սառեցնում Սեուլի հետ առեւտրային գործարքը
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ժամանակավոր դադար տալ Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ կնքված առեւտրային համաձայնագրին, չնայած այն հանգամանքին, որ դրանից միայն մեկ օր առաջ էր նա այս փաստաթուղթը Ամերիկայի ու Կորեայի աշխատավորների համար ‘’շատ լավ’’ գործարք անվանել:

Օհայո նահանգում հանդիպման ժամանակ նա հայտարարել է, թե համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ ապամիջուկայնացման հարցով համաձայնություն կայացվի Հյուսիսային Կորեայի հետ:

Այս հանգամանքը շատ ‘’ուժեղ’’ խաղաքարտ անվանելով` նա հայտարարել է.

‘’Ուզում եմ համոզված լինել, որ բոլոր կողմերն են արժանանում արդար մոտեցման, իսկ Հյուսիսային Կորեայի հետ այս պահին մենք ընդհանուր խոսք ենք գտնում: Սպասենք, որ տեսնենք, թե ինչ է լինելու’’:

Թրամփը որեւէ մանրամասնություն, սակայն, չհայտնեց առեւտրի պայմանագիրը ժամանակավորապես սառեցնելու իր ռազմավարության մասին ու ներկայումս, երբ պատրաստվում է մայիս ամսին հանդիպել Հյուսիսի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընին, ոչինչ չասաց այն մասին, թե ինչ է ակնկալում Սեուլից:

Հիշեցնենք, որ Հյուսիսի ու Հարավի առաջնորդները մինչ այդ հանդիպում են ունենալու ապրիլի վերջին:

XS
SM
MD
LG