Հիշեցնենք, որ Յուլիա Սկրիպալն ու նրա հայրը հոսպիտալացվել էին բրիտանական Սալսբերի քաղաքում այն բանից հետո, երբ ենթարկվել էին միտումնավոր թունավորման: Շուրջ 20 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն այս գործողության մեջ մեղադրել են Ռուսաստանին և ի պատասխան՝ արտաքսել ռուս դիվանագետների:
Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակն, ըստ բժիշկների, շարունակում է մնալ ծանր:
Ռուսաստանը հերքում է իր ներգրավվածությունը գործակալի թունավորման մեջ ու պնդում, որ այս գործողությունները իրականացրել են բրիտանական հատուկ ծառայությունները ՝ Ռուսաստանին վարկաբեկելու համար: Բրիտանական կողմն իր հերթին հերքում է այս մեղադրանքը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ներկայացրել է հետաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ՝ ընդգծելով հետաքննության եզրակացությունը, ըստ որիթունավոր գազի հետ առաջին շփումը Սկրիպալներն ունեցել են իրենց տան մուտքի մոտ։
Մինչեւ այսօր ոստիկանությունը ուսումնասիրել է մոտակայքում տեղադրված տեսախցիկների 5 հազար ժամ տեղողությամբ տեսագրություններն ու հարցաքննել հարյուրավոր վկաների:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է ԱՄՆ-ի կոշտ արձագանքը, որը արտաքսել է 60 ռուս դիվանագետների:
Իր հերթին Սպիտակ տունը հաղորդում է, որ երկու առաջնորդներն ընդգծել են Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանցերի դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ իրենց երկրների տարածքներում նման այլ հարձակումներ բացառելու համար:
Facebook Forum