Մատչելի հղումներ

Հայտնի են դարձել Ղարաբաղում զոհված ականազերծողների անունները


HALO Trust-ի աշխատակիցները ականզերծում են իրականացնում, արխիվ
HALO Trust-ի աշխատակիցները ականզերծում են իրականացնում, արխիվ

«Ազատություն» ռադիոկայան

«HALO Trust» կազմակերպությունը հրապարակել է ԼՂ Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների անունները: «Արմենպրեսի» փոխանցմամբ, նրանք են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը:

Կազմակերպությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով երկու վիրավորները ներկայումս Ստեփանակերտի հիվանդանոցում են, «HALO Trust»-ը կապվել է բոլոր տուժածների ընտանիքների հետ: «Մենք սերտորեն համագործակցում ենք տեղի ոստիկանության և իշխանությունների հետ և կոչ ենք արել քննիչներին զեկուցել միջադեպի բոլոր փաստերի մասին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Ըստ «HALO Trust»-ի, մահացածները և վիրավորները ԼՂ բնակիչներ են:

Միջադեպի առնչությամբ խոսել է «HALO Trust»-ի գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանը՝ ասելով. «Ամեն օր աշխարհով մեկ HALO-ի ավելի քան 8000 աշխատակից աշխատանքի է գնում այնպիսի վայրեր, որտեղ, նրանցից բացի, էլ ոչ ոք չի կարող քայլ անել, և այս ողբերգական միջադեպը ի ցույց է դնում այն, թե ինչ վտանգների հետ են բախվում նրանք, ինչպես նաև ընդգծում է այդ աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները մահացել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքն ավելի ապահով դարձնելու աշխատանքի ժամանակ»:

Ավելի վաղ «Արմենպրեսին» հաջողվել էր պարզել, որ վիրավորվածները 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանն են:

Facebook Forum

XS
SM
MD
LG