Մատչելի հղումներ

Ռուսաստանի «թունավոր» խաղերի պատճառով ԱՄՆ-ը 60 ռուսաստանցի դիվանագետ է վտարում


Բրիտանիայի տարածքում Ռուսաստանի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր Յուլիայի դեմ հարձակումը՝ ռուսաստանյան ռազմական նյարդային քիմիական զենքի օգտագործմամբ, հսկայական միջազգային արձագանք է առաջացրել: Միացյալ Նահանգները հրահանգել է վտարել իր տարածքից 60 ռուսաստանցի դիվանագետ եւ փակել Սիեթլում Ռուսաստանի հյուպատոսությունը:

«Մեծ Բրիտանիայի տարածքում իրականացված թունավորումը անչափ անամոթ եւ չմտածված գործողություն էր, որը վտանգեց բազմաթիվ մարդկանց կյանքեր», , - նշել է Սպիտակ տան փոխխոսնակ Ռաջ Շահը:

Միացյալ Նահանգներն պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ, սակայն, դա հաճախ թույլ չեն տալիս Մոսկվայի գործողությունները:

«Միացյալ Նահանգները դիմել է այս քայլի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Բրիտանիայի տարածքում իրականացված հարձակմանը», - ասել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անտոնովը կարծում է, որ Վաշինգտոնի գործողությունները հակասում են նախագահներ Թրամփի եւ Պուտինի վերջերս տեղի ունեցած կառուցողական հեռախոսազրույցին: Վերլուծաբանների կարծիքով սա կարող է դառնալ Թրամփի վարչակազմի համար շրջադարձային կետ:

«Սա փաստացի հայտարարություն է, որ մենք այլեւս Ռուսաստանի նման պահվածքի հետ չենք համակերպվելու, որ անորոշությունների եւ հերքումների հետեւում այլեւս թաքնվել չի ստացվելու», - ասում է ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն:

Փորձագետները համոզված են՝ Պուտինի գործողությունները համարժեք են լինելու, սակայն ավելացնում են, որ հավանաբար Մոսկվան ապագայում կրկին անգամ կմտածի ԱՄՆ-ի դաշնակիցների տարածքում նման թունավոր հարձակումներ կազմակերպելուց առաջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG