Իսրայելի պաշտոնատար անձինք ասում են, թե Սուրբ հողի վրա՝ Միջերկրական ծովից մինչեւ Հորդանան գետը, հրեաների ու արաբների թիվը այսօր մոտավորապես հավասարվել է։ Իսկ այս երկու ժողովուրդների թվային հարաբերությունը կարեւոր հանգամանք է երկու կողմերի համար, քանի որ ժողովրդագրությունը կարող է ունենալ քաղաքական հետեւանքներ։
Մայիսի 14-ին Իսրայելը նշում է իր անկախության հռչակման 7Օ-րդ տարեդարձը։ Անցած տասնամյակներ, որոնց ընթացքում այդպես էլ չկարողացավ լուծում գտնել իսրայելապաղեստինյան խնդիրը։ Հրեական պետութան առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ ՝՝երկու պետություն՛՛ սկզբունքի հարցում, որի ընդունման դեպքում արաբները կունենային Իսրայելից անջատ իրենց պետությունը։
Իսրայելի խորհրդարանում երկուշաբթի օրն ընթերցված հայտարարության համաձայն, Հորդանան գետի արեւմտյան ափում բնակվում է 2.5 միլիոն պաղեստինցի։ Մոտ երկու միլիոն պաղեստինցի է բնակվում Գազայի գոտում եւ գրեթե նույնքան՝ Իսրայելի ներսում։ Այսպիսով այս ամբողջ տարածքում արաբների ու հրեաների թիվը հավասարվում է՝ 6 միլիոն 5ՕՕ հազար հրեա ու նույնքան պաղեստինցի։
Իսրայելի կառավարությունն անցած տասնամյակներում հրեական նոր թաղամասեր էր կառուցում Հորդանան գետի արեւմտյան ափում։ Սակայն այսօր տվյալները ցույց են տալիս, որ արաբների թիվն ավելի մեծ է, քան Իսրայելի պաշտոնատար անձինք կարծում էին նախապես։
Այդ պատճառով Իսրայելը կանգնում է մի շատ մեծ խնդրի առջեւ։ Եթե չհամաձայնություն չկայացնի ՝՝երկու պետություն՛՛ սկզբունքի շուրջ, որի դեպքում պաղեստինցիները կանկախանան, մեկ միասնական պետության դեպքում հրեաներն այլեւս չեն կազմի մեծամասնություն Իսրայելում։
Ինչպես արաբ օրենսդիր Ահմեդ Թիբի Իսրայելին է ասում, ՝՝Միջազգային համայնքը պիտի ճնշումներ բանեցնի Իսրայելի վրա, որպեսզի այն համաձայնություն տա ՝՝երկու պետություն՛՛ սկզբունքին, վերջ տրվի բռնազավթմանը, այլապես այստեղ կարող է հաստատվել ապարտեիդ՝ փոքրամասնության կողմից մեծամասնության նկատմամբ խտրական գերիշխանություն՛՛։
Իսրայելի որոշ քաղաքագետներ եւս այն կարծիքին են, որ եթե Իսրայելն իրեն բռնակցի պաղեստինյան գրավյալ տարածքները, դա կնշանակի հրեական պետության վախճան։
Օրինակ Հայֆայի համալսարանաի ժողովրդագրության դասախոս Արնոն Սոֆերի խոսքերով, Հորդանան գետի արեւմտյան ափը եւ Գազայի գոտին բռնակցելով, հրեաները կկազմեն փոքրամասնություն։
՝՝Դա սիոնիստական երազանքի վախճանը կդառնա։ Կրկնում եմ, այս երկու տարածքների բռնակցումը նշանակում է հրեական պետության վերջը՛՛, ասում է նա։
Այս դեպքում միակ տարբերակը հրեաների համար կլինի արաբներին հրեական պետության մեջ քվեարկելու իրավունքից զրկելը։ Սա՝ տեսականորեն։ Սակայն արդյո՞ք դա հնարավոր կլինի գործնականորեն։
Եթե այո, ապա շարունակվող ուղին կլինի ավելի քարքարոտ ու փշոտ, քան այն ուղին, որով անցում են հրեաներն ու պաղեստինցիները այսօր։
Facebook Forum