Մատչելի հղումներ

Գերմանիան քննարկում է Կատալոնիայի նախկին նախագահին արտահանձնելու հարցը


Գերմանիան քննարկում է Կատալոնիայի նախկին նախագահին արտահանձնելու հարցը
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00

Գերմանիայի արդարադատության նախարար Քաթարինա Բարլեյը երկուշաբթի օրը հրաժարվել է մեկնաբանել այս երկրի տարածքում Կատալոնիայի նախկին նախագահ Կարլես Պուջդեմոնին ձերբակալելու փաստը՝ հայտարարելով միայն, թե նախ դատարանը պիտի քննարկի նրան Իսպանիային արտահանձնելու Մադրիդի խնդրանքը։

՝՝Եվրոպական ու Գերմանիայի օրենքների համաձայն, գործի ընթացքն այժմ գտնվում է դատարանի տիրույթում եւ Շլեյզվիգ-Հոլշտայն երկրամասի պաշտոնատար անձանց պատասխանատվության տակ՛՛, ասել է նախարարը։

Գերմանիայի դատարաններից մեկն էլ երկուշաբթի օրը տեղեկացրել է, թե հավանաբար մի քանի օր կպահանջվի Կատալոնիայի նախկին նախագահի արտահանձնման շուրջ որոշում կայացնելու համար։ Հիշեցնենք, որ Պուջդեմոնը եւ Կատալոնիայի նախկին մի շարք պաշտոնատար անձինք Իսպանիայի իշխանությունների կողմից մեղադրվում են Կատալոնիայի անկախության համար ապստամբություն կազմակերպելու մեջ։ Գերմանիայի Նոյմյունստեր քաղաքի դատատարանն է որոշելու, թե արդյոք Պուջդեմոնը մնալու է կալանավորված, թե ոչ։

Մադրիդը Կատալոնիայում անցյալ տարվա հոկտեմբերին անցկացված անկախության հանրաքվեն համարում է անօրինական։ Հիշեցնենք, որ հանրաքվեից ու Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության հռչակումից հետո Մադրիդն ուղիղ կառավարում էր մտցրել Իսպանիայի ամենահարուստ այս երկրամասում։

Շլեյսվիգի ավելի բարձր մի դատարան էլ պիտի որոշում կայացնի, թե արդյոք հարգելու են արտաքսման մասին Իսպանիայի խնդրանքը։

Պուջդեմոնը Գերմանիա էր մուտք գործել Ֆինլանդիայից, որտեղ մասնակցել էր մի վեհաժողովի։ Այդ ընթացքում էր Մադրիդը նորից ուժի մեջ դրել նրան ձերբակալելու միջազգային օրդերը, ինչի արդյունքում նրան ձերբակալել էին Գերմանիայի սահմանապահ ուժերը։

Պուջդեմոնը, որը Իսպանիայից հեռանալուց հետո այս ընթացքում բնակվում էր Բրյուսելում, չի ծրագրում քաղաքական ապաստան խնդրել Գերմանիայում։ Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբանը։

Ձերբակալությունների եվրոպական օրդերի մասին համակարգը Եվրոպական միության տարածքում ուժի մեջ է մտել 2ՕՕ4 թվականից, ինչն այս երկրների համար հեշտացնում է արտահանձնման գործընթացը, քանի որ այս գործընթացից հանվել է քաղաքական որոշումներ կայացնելու կետը։

XS
SM
MD
LG