Մատչելի հղումներ

Թրամփը կունենան ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական


Նախագահ Թրամփը փոխել է անվտանգության գծով իր խորհրդականին: Գեներալ Մաքմասթերի փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի Ջոն Բոլթոնը:

Օրերս թվիթերյան գրառումներից մեկում նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ անվտանգության գծով նախագահի խորհրդական գեներալ Մաքմասթերին կփոխարինի Ջոն Բոլթոնը, ով նախկինում զբաղեցրել էր ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Բոլթոնը պահպանողական Fox News Channel հեռուստաընկերության վերլուծաբան էր:

Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահ Թրամփն ու գեներալ Մաքմասթերը եկել են համաձայնության, որ գեներալը հրաժարական կտա պաշտոնից՝ թոշակի անցնելու համար:

Ջոն Բոլթոնը հայտնի է որպես արտաքին հարաբերություններում ու պաշտպանության հետ կապված հարցերում կոշտ քաղաքականության կողմնակից: Նա վերջերս հանդես էր գալիս Հյուսիսային Կորեային հարվածելու և Իրանի հետ միջուկային համաձայնագիրը դադարեցնելու դիրքերից:

«Կարծում եմ ամերիկյան արտաքին քաղաքականության նպատակներից պետք է լինի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումն այն աստիճանի, որ վարչակարգը թուլանա: Չինաստանի գործադրած ճնշումները կարող են օգնել երկարաժամկետ կտրվածքում հասնելու այդ նպատակին»,- ասում էր դեսպան Բոլթոնը:

Սպիտակ տունը տեղեկացնում է, որ գեներալ Մաքմասթերը կմնա պաշտոնում մինչև ապրիլի կեսերը՝ ապահովելու Ջոն Բոլթոնի անցումն այս նոր պաշտոնին:

Facebook Forum

XS
SM
MD
LG