Մատչելի հղումներ

Թիլերսոնի հուզիչ վերջին ելույթը պետքարտուղարությունում


ԱՄՆ-ի հեռացող պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր վերջին ելույթն է ունեցել պետքարտուղարությունում, որի ընթացքում չի տվել նախագահի անունը, սակայն ըստ կարծիքների իր քննադատությունն ուղղված էր վերջինիս հասցեին:

Պաշտոնից հեռացող պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շնորհակալություն է հատնել պետքարտուղարության անձնակազմին ամերիկյան դիվանագիտության հաջողությունների համար՝ ելույթ ունենալով պետքարտուղարությունում անձնակազմի առջև:

«Ոչինչ հնարավոր չէր անել առանց ողջ անձնակազմի ամենօրյա աշխատանքի»,- ասել է Թիլերսոնը:

Թիլերսոնն ընդգծել է անձնական ներգրավվածության կարևորությունն աշխատանքի ընթացքում: Նա նշել է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ արժեքներով է առաջնորդվում գործի մեջ:

«Մեզանից յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչպիսի անձնավորություն է ուզում լինել, ինչպիսի վերաբերմունքի է արժանանալու և ինչպես է ինքը վերաբերվելու մարդկանց»,- ընդգծել է Թիլերսոնը:

Նա կոչ է արել դիվանագետներին հարգանքով վերաբերվել միմյանց:

«Վերջում ցանկանում եմ խնդրել, որ ձեզանից յուրաքանչյուրը միշտ գործի դիմացինին հարգելով»,- նշել է Թիլերսոնը:

Նախագահ Թրամփը չի արձագանքել Թիլերսոնի ելույթին, սակայն Թիլերսոնին հեռացնելուց հետո նա նշել է, որ գտնում է, որ ավելի լավ կաշխատի Մայք Պոմպեոյի հետ:

Հեռացող պետքարտուղարի խոսնակ Հեյվեր Նոյերթը ևս շնորհակալություն է հայտնել Ռեքս Թիլերսոնին իր ծառայությունների համար:

«Շատ դժվա է թողնել ընտանիքը, լավ աշխատանքը, թոռնիկներին և հարմարավետ տունը: Սա խոսում է այն բոլոր զոհաբերությունների մասին, որոնք նա արել է»,- ընդգծել է մամլո խոսնակը:

Իր պաշտոնավարման ընթացքում Թիլերսոնն այցելել է 38 երկրներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG