Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ու Չինաստանը` առեւտրային պատերազմի պռնկին


ԱՄՆ-ը ու Չինաստանը` առեւտրային պատերազմի պռնկին
please wait

No media source currently available

0:00 0:02:32 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը ստորագրեց Չինաստանից ներկրումների վրա սակագներ սահմանելու մասին հրամանագիր: Այսպիսով, Թրամփը կատարում է փորձում է իրականացնել իր այն խոստումը, որի համաձայն պիտի պայքարեր Չինաստանի կողմից հեղինակային իրավունքները ոտնահարելու դեմ: Սակայն կա այն մտավախությունը, որ Չինաստանն էլ իր հերթին կսահմանի սակագներ Ամերիկայից ներմուծումների վրա:

Իլիոնոյս նահանգում բնակվող Ռենդի Փոսքինը, որը զբաղվում է սոյայի լոբու մշակմամբ, եւ որը քվեարկել է Դոնալդ Թրամփի օգտին, այսօր այն մտավախությունն ունի, որ կարող է հայտնվել առեւտրային պատերազմի կիզակետում ու մեծապես տուժել: Նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ չինական ապրանքների վրա Թրամփի կողմից բարձր սակագներ սահմանվելուց հետո, Չինաստանն ի պատասխան նման սակագներ կսահմանի Ամերիկայից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների վրա:

Նախագահ Թրամփը հինգշաբթի օրը ստորագրեց Չինաստանից ներկրվող 60 միլիարդ դոլարի համարժեք ապրանքների վրա սակագներ սահմանելու մասին հրամանագիր: Այս եղանակով է Թրամփը փորձում պատժել չինական այն ընկերություններին, որոնք հարստանում են ամերիկյան արտադրության տեխնոլոգիական միջոցները ոչ արդար կերպով կիրառելով:

Ինչպես Բրուքինգզի հաստատությունից Ջեֆրի Գերթսն է ասում, ‘’Արեւմտյան ընկերությունները ստիպված են եղել ինչ որ ձեւով դառնալ չինական ընկերությունների գործընկերներ, նրանց հատկացրել իրենց տեխնոլոգիական ձեռքբերումների ինչ որ մասը, ինչի արդյունքում չինական ընկերություններն աճել են շատ ավելի արագ, քան կաճեին առանց դրա’’:

Սակայն հիմա դեռ պարզ չէ, թե որքան հեռու Թրամփը կարող է գնալ չինական այս խնդրի հարցով:
Գերթսը հիշեցնում է Թրամփի հետեւյալ քաղաքականությունը. ‘’Սկզբում հնչում են բարձրագոչ հայտարարություններ, շատ ագրեսիվ, դրամատիկ խոսքեր: Սակայն, երբ գալիս է դրանք ուժի մեջ դնելու ժամանակը, երանգը մեղմվում է, ու հավասարվում ԱՄՆ-ի սովորական քաղաքականությանը’’:

Այս մեթոդը կարող է գործել նաեւ Չինաստանի հարցում, չնայած Պեկինում արդեն սկսել են սպառնալ պատասխան պատժիչ քայլերով:
Ինչպես այս երկրի արտգործանախարարության խոսնակ Հուա Չունյինգն է ասել, Չինաստանը չի կարող նստել ձեռքերը ծալած, երբ ոտնահարվում են իր շահերը: ‘’Ու մենք ամեն ինչ կանենք մեր շահերը պաշտպանելու համար’’, ասել է նա:

Ամեն ինչ անելու եւ պատասխան քայլերի դիմելու առաջին թիրախն իհարկե ԱՄՆ-ի գյուղատնտեսությունն է, իսկ այդ թիրախի կենտրոնը` սոյայի լոբու դաշտերը: Իսկ այս լոբու յուրաքանչյուր երեք մարգից մեկի բերքն առաքվում է Չինաստան:

Ուրեմն հիմա ի՞նչ վերաբերմունք պիտի ունենա նախագահի նկատմամբ Փոսքինի նման ագարակատերը, որը ժամանակին քվեարկել է Թրամփի օգտին: Չնայած շարունակվող համակրանքին, արդեն` որոշ չափով հակասական:

‘’Մենք չենք կարող վնասել գյուղատնտեսության այս կարեւոր բնագավառը’’, ասում է նա, երբ սա կարող է առեւտրային լարվածության դեռեւս միայն սկիզբը լինել:

Չէ որ Թրամփն ասել է, թե առեւտրային պատերազմը լավ է եւ հեշտ`դրա հաղթանակը:

XS
SM
MD
LG